Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բացի դրանից, ես չեմ կարող ձեզ կռվի ուղարկել առանց գնդացիրների։ ՀՐԱԶԴԱՆ․ Ձերդ գերազանցություն, իմ մարդիկն ունին բավականաչափ փամփուշտներ, ուտելիքը կգտնենք ճանապարհին, իսկ գնդացիրները կգան հետո։ ԳԵՆԵՐԱԼ․ Հրազդան, դուք խոսում եք անվեհեր զինվորի ոգով, բայց մի մոռանաք, որ մեր դեմ կանգնած է կանոնավոր զորքերի մի բանակ՝ զինված կռվելու բոլոր կատարելագործ միջոցներով, հետևաբար մենք ևս պիտի դեմ ելնենք մեր բոլոր միջոցներով։ ՀՐԱԶԴԱՆ․ Ձերդ գերազանցություն, այնտեղ անզեն, անպաշտպան ժողովրդին կոտորում են, պետք է օգնության հասնել։ ԳԵՆԵՐԱԼ. Զգում եմ ձեր ժողովրդի տխուր վիճակը և համակրում, բայց ես հրամանատար եմ, պարտավոր եմ ենթարկվել պատերազմի կանոններին։ Ինձ վրա է ընկած ձեր ամենքի պատասխանատվությունը, ուստի չեմ կարող ձեր խումբը մատնել անհաշիվ վտանգի մի անհավասար կռվում։ ԱԼԻՇԱՆ․ (Մեկուսի Հրազդանին): Պետք է հնազանդվել։ ՀՐԱԶԴԱՆ․ Ես խոնարհվում եմ ձեր փաստաբանության առաջ, ձերդ գերազանցություն։ ԳԵՆԵՐԱԼ. Շնորհակալ եմ։ (Դառնում է սպաներին): Այդպես, ուրեմն, պարոններ, հայտնեցեք մեր որոշումը ձեր մասերին։ Թող նրանք պատրաստ լինեն առավոտյան կանուխ՝ փողը հնչելուն պես՝ առաջ շարժվելու մեր որոշած կարգով, մինչև այժմ մենք գործ ունեինք քըրդական խմբերի հետ, իսկ վաղը մեր դեմ է լինելու Արբդուրահման փաշայի զորաբաժինը։ Պարոններ, քաջ ճանաչելով յուրաքանչյուրիդ, լիահույս եմ, որ ինչպես մինչև այսօր, այսուհետև էլ կարդացեք իմ հավատը որպես հայրենիքի անվեհեր պաշտպաններ։ ԱՄԵՆՔԸ․ (Խրոխտ): Պատրաստ ենք զոհվելու հայրենիքի համար։ ԳԵՆԵՐԱԼ․ Շնորհակալ եմ, պարոններ։ Ձեր ոգևորությունն

Շիրվանզադե․ Երկերի ժողովածու, Հ․ VII— 11