Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեցուն են կովերով, եզներով ու ոչխարներով։ Սակայն կարող եմ գլխովս երաշխավորել, որ իմ հոր խոսքերը բխում են ամբողջ թուրքահայ ժողովրդի սրտից։ Վստահ եղեք, ձերդ գերազանցություն, որ, անցնելով մեր երկիրը մի ծայրից մինչև մյուսը, չեք հանդիպի մի հատիկ հայի, որ յուր վերջին ոչխարը չմորթե ռուս զինվորի ոտների տակ։ ԳԵՆԵՐԱԼ. Հիանալի է, սքանչելի։ Ձեր ժողովրդի այդ համակրանքը մենք կաշխատենք գնահատել ու վարձատրել արժանավորապես։ ԲԵՄԻ ՀԵՏԵՎԻՑ. (Լսվում է մի քանի անգամ «ուռա, ուռռա»): ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Շտապ գնում է դեպի բեմի խորքը): ԳԵՆԵՐԱԼ. (Իր զորավարներին): Այդ ի՞նչ է։ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ. (Զարմացական նշան են անում): Չգիտենք։ ՀՐԱԶԴԱՆ. Այդ Մհերի խումբն է, ձերդ գերազանցություն, որ վերադառնում է կռվից։ Ձեր հրամանով այսօր առավոտյան ես նրան ուղարկեցի մեր թիկունքը մաքրելու քուրդերից։ ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Շտապով վերադառնում է խորքից և պատվի նշան է անում): Պատիվ ունեմ զեկուցանել, ձերդ գերազանցության, որ կամավորների խումբը Մհերի առաջնորդությամբ վերադառնում է հաղթանակով, բերելով գերիներ և ավար։ (Նորից գնում է բեմի խորքը և ետ է գալիս Մհերի հետ): ԳԵՆԵՐԱԼ. (Հանդիսավոր): Պարոններ, խնդրում եմ պատվի նշան անել օրվա հերոսին։ (Ինքն ևս պատվի նշան է անում):

ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ և ՄՀԵՐ, քուրդ գերիներ, հայ կամավորներ, զինվորներ կոզակներ գալիս են խորքից և տեսարանը լեցնում

ՄՀԵՐ. (Առաջ է գալիս հոգնած, փոշոտ ու հրացանը ձեռքին): ԵՐԿՈՒ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ. (Մհերի հետևից բերում են քուրդերի գլխավորին): (Բեմի ետին գծի վրա շարեշար կանգնում են գերիները՛ կամավորներով շրջապատված):