Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի՞թե ժողովուրդ է։ Այ, ուրիշ բան կլիներ, եթե մեզ հետ բարեկամանայիր։ ԱՆԹԱՐ-ԲԵՅ․ (Մոտենալով լուսամուտներից մեկին): Ծերունին խելքը կորցնում է։ ՋԵՄԱԼ-ԲԵՅ․ էհ, ինչ կար, հավանեցի քեզ֊առևանգեցի։ Մի՞թե մենք քուրդերս միայն հայ աղջիկներին ենք առևանգում։ Մի՞թե մենք քուրդ ու թուրք աղջիկներին չե՞նը փախցնում, երբ ծնողներն իրենց կամքով չեն տալիս նրանց մեզ։ Ինչո՞ւ նրանք քեզ նման չեն գոռում ու գոռգոռում։ ԱՆԹԱՐ֊ԲԵՅ․ Մորեղբայր, ահա մերոնք անցնում են։ Շտապիր, ա՞խ։ ՋԵՄԱԼ-ԲԵՅ․ Ի՞նչ եք տեսել ձեր խաչից, այդ փայտի կտորից՝, որ այդպես պինդ կպել եք դրան։ Ալլահը վկա, որ բավական էր ձեր սիրուն աղջիկներին ձեր կամքով տայիք մեզ, մենք այսօր կպաշտպանեինք ձեզ։ Իսկ այժմ ձեզ համար փրկություն չկա, պրծավ։ Դե, բավական է, բերեք այդ աղջկան, եթե չեք ուզում, որ այս տունը կրակ գցել տամ և ձեզ կենդանի-կենդանի այրեմ։ ԱԱԹԵՆԻԿ․ Արա, ինչ որ ուզում ես․ ես ձեր ձեռքն աղջիկ չեմ տալ։ ՋԵՄԱԼ-ԲԵՅ, Չե՞ս տալ։ ՍԱԹԵՆԻԿ․ Ոչ։ ՋԵՄԱԼ֊ԲԵՅ․ Անթար, կանչիր իմ մարդկանց այստեղ։ ԱՆԹԱՐ֊ԲԵՅ․ (Շտապով գնում է խորքի ձախակողմյան դռնով):

ՏԵՍԻԼ 7

ՆՈՒՅՆՔ, առանց ԱՆԹԱՐ-ԲեՅԻ

ԴԱՆԻԵԼ․ (Մեկուսի): Արյունս պաղում է։ ԳԱԼՈ․ (Մոտենալով Սաթենիկին): Մայր, քաջ եղիր։ ՋԵՄԱԼ֊ԲԵՅ. Դրանց դատն այստեղ կանեմ, իսկ դու կհետևես ինձ։ Դու կընդունես մեր սուրբ հավատը և կդառնաս իմ