Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՋԵՄԱԼ-ԲԵՅ, Ալլա՜հ, ալլա՜հ։ ՏԻՐԱՆ. (Բռնելով. Անթար-բեյի օձիքը): Իսկ քո դատն ես կանեմ։ (Խլում է Անթար-բեյից նրա թուրն ու ատրճանակը): ՄԻՀՐԴԱՏ. (Ջեմալ-բեյին): Դու տեսա՞ր Հիսուս Քրիստոսի զորությունը։ ՍԱԹԵՆԻԿ, Փառք քեզ, երկնային թագավոր։ Դու լսեցիր իմ աղոթքները։ (Մոտենալով Գալոյին): Ցույց տուր ինձ վերքդ։ ԳԱԼՈ, Դատարկ բան է, թևս մի փոքր ճանկռտվել է։ ՏԻՐԱՆԻ ԸՆԿ. (ՋեՄԱԼ-ԲԵՅԻն և թուրք զինվորներին տանում են խորքի ձախակողմյան դռնով): ՏԻՐԱՆ. (Անթար-բեյին): Իսկ դու առայժմ մտիր այնտեղ։ Ես քեզ բանտարկում եմ հանուն արդարության։ (Հրելով Անթար-բեյին, մտցնում է ձախ կողմի սենյակը): ՀՐԱԶԴԱՆ և ԱԼԻՇԱՆ. (Երևում են խորքի ձախակողմյան դռնի մեջ): ԴՐՍՈԻՄ. Հուռռա՜, հուռռա՜։

Վարագույր