ՏԵՍԻԼ 9
ՆՈՒՅՆՔ և ԱՆԹԱՐ-ԲԵՅ․ երկու թուրք զինվորների հետ
ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Գալով խորքի ձախակողմյան դռնով երկու զինվորների հետ): Ահա նա, բռնեցեք։ ԵՐԿՈՒ ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐՆԵՐ (Հարձակվում են Գալոյի վրա և ձերբակալում են նրան): ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Ի՞նչ պատահեց։ ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Փաշայից հրաման եկավ՝ այդ դավաճանին ձերբակալել և կենդանի Իրան ուղարկել։ Նա ռուսական լրտես, է ու մի քանի գաղտնի թղթեր է գողացել փաշայից և ուղարկել մյուսներին։ (Դառնալով մյուսներին): Նրա դատը փաշան կանե, իսկ ձերն իմ ձեռքումն է։ Այժմ, եթե քառասուն աղջիկ էլ տաք ինձ, ձեզ համար փրկություն չկա։ (Դեպի դուրս խորքի ձախակողմյան դռնով): Էհ, եկեք, դրանց տարեք հրապարակ։ ԴՐՍԻՑ. (Լսվում է ատրճանակների պայթյուն, սրերի շառաչյուն, աղմուկ): Ուռռա, ուռռա։ ՋԵՄԱԼ-ԲԵՅ. (Դաշույնը դնելով պատյանի մեջ): Ի՜նչ է այդ ։ ԴԱՆԻԵԼ. (Լասամուտով նայելով փողոց): Ռուսնե՜րը։ (Վազում է դուրս խորքի ձախակողմյան դռնով): ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Նայելով լուսամատով): Մորեղբայր, մերոնք փախչում են, մենք շրջապատված ենք։ Փախչենք։ (Վազում է դեպի խորքի ձախակողմյան դուռը):
ՏԵՍԻԼ 10
ՆՈՒՅՆՔ և ՏԻՐԱՆ իր չորս ընկերներով, որ ներս են խուժում խորքի ձախակողմյան դռներով:
ՏԻՐԱՆ. (Ատրճանակն ուղղելով Անթար-բեյի կրծքին): Անշարժ, ոչ մի քայլ։ ՏԻՐ. ԸՆԿԵՐՆԵՐ. (Հետևում են Տիրանի օրինակին): ՏԻՐԱՆ. Զինաթափ արեք ամենքին և տարեք հանձնեցեք հազարապետին։ ՏԻՐ. ԸՆԿԵՐՆԵՐ. (Զինաթափ են անում թուրք զինվորներին և Ջեմալ-բեյին):