Տէր, զի՜ բազում են նեղիչը իմ և բազումը յարեան ի վեր այ իմ։
|
Ոչ երկյացս ես ի բիւրաոր զորաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զի՜ս։ ԱԼԻՇԱՆ. (Գալով աջ կողմից, ք՛իչ հեռու կանգնած՝ լսում է զառամյալ քահանային: Մի քանի օրվա մեջ նիհարել է, ծերացել, ընկճվել) Տեր հայր, մինչև ե՜րբ կարդաս սաղմոս։
ԶԱՌ. ՔԱՀԱՆԱ. (Չի լսում Ալիշանին, շարունակում է ավելի հափշտակված): Արի, Տեր, և փրկեա զիս, Աստուած իմ զի Դու հարէր զամենեսեան։ Ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց և զատամունս մեղաւորաց փշրեսցնես։ Տեառնդ է փրկութիուն ի վերայ ժողովրդեան օրհնութիուն քո։ (Վերջին չորս բառերը կրկնում է երեք անգամ)։ ԱԼԻՇԱՆ. Տեր հայր, մինչև ե՜րբ կարդաս սաղմոս։ ԶԱՌ. ՔԱՀ.— Ի վերա ժողովրդեան օրհնութիուն քո՜։ ԱԼԻՇԱՆ. Բավական է, տեր հայր։ Զ. ՔԱՀ. Աա՜, ի՜նչ։ (Ժամագիրքը ծալում է): Ո՜վ ես դու, մահկանացու, որ խանգարես զիս խոսիլ աստծու հետ ի մեջ գիշերի։ ԱԼԻՇԱՆ. (Հառաչելով). Ես նա եմ, որ մի ժամանակ նույնպես քահանա էր։ (Մասսի գագաթը սկսում է կամաց-կամաց լուսավորվել ծագող արեգակից): Զ. ՔԱՀԱՆ. (Դժվարությամբ ոտքի ելնելով). Ի՞նչ, դո՞ւ ես։ Դու, աղջամուղջի զավակ։ Մի պղծիր քո պիղծ շրթունքներով