Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Լեռնադաշտ: Դեմ առ դեմ խավարի մեջ Արարատը, որը, վարագույրը բարձրանալիս, տակավին չի երևում: Բեմի վրա մի քանի խարույկներ, որ տեղ-տեղ աղոտ փարատում են խավարը: Գաղթականների մի ահագին կարավան խառնի-խուռը սփոված է լեռնադաշտի վրա, մինչև բեմի հեռավոր խորքը: Երևում են հրացանակիր կամավորներ, որոնք սիլուետների պես մերթ երևում են, մերթ անհայտանում: Մեծ մասը գաղթականների պառկած են: Ոմանք տաքանում են խարույկների վրա:

ՏԵՍԻԼ 1

ԶԱՌԱՄՅԱԼ ՔԱՀԱՆԱ, հետո ԱԼԻՇԱՆ

ԶԱՌ. ՔԱՀԱՆԱ. (Նիհար, բարձրահասակ ծերունի է, կարն և բոլորովին ճերմակ մորուքով և գզգզված մազերով, վարագույրը բարձրանալիս չոքած է բեմի առաջին գծի վրա գտնվող խարույկի քով գլխաբաց և ժամագիրք է կարդում խարույկի աղոտ լույսով, Ձայնը բամբ է և մռայլ: Կարդում է հափշտակված, յուրաքանչյուր տողի վերջին բառն երգելով).