Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սաթայէլ, հեռու, չար ոգի, հեռո՛ւ, զավակդ Վասակի ու Մեհրուժանի, հեռո՛ւ, ոսոխդ հայրենյաց։ (Կամաց կամաց ու ետ ու ետ հեռանում է՝ ժամագիրքը բարձրացրած): Անիծեմ քեզ այս սուրբ գրքով և քրիստոսի մահով։ Հեռո՜ւ հեռո՛ւ, Բեհեզզեբուղի ծնունդ, հեռու, եղբայրասպան նայեն, հեռու, գարշելի որդ nւ սողուն Հեռու ախտ ու ժանտախտ։ Հեռու, գեհենն է քո տեղը։ Հե՜ռու ինձնից, քո շունչն ապականում է ինձ, հեռու այս ժողովրդից, նա իմն է և ոչ քոնը։ Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ։ (Չքանում է խորքում):


ՏԵՍԻԼ 2

ԱԼԻՇԱՆ մենակ, հետո ՀՐԱԶԴԱՆ

ԱԼԻՇԱՆ. (Խորապես ազդված քահանայի անեծքից, մնում է տեղն անշարժ). Ինչո՞ւ ես սարսափեցի այդպես։ ՀՐԱԶԴԱՆ. (Գալիս է աջ կողմից: Հոգեկան տառապանքներից, անքնությունից և հոգնությունից մի քանի օրվա մեջ նիհարել է ու նկատելիորեն ծերացել). Ինչու՞ այդպես քարացել ես։

ԱԼԻՇԱն․ Այն զառամյալ քահանան դարձյալ անիծեց ինձ։

ՀՐԱԶԴԱՆ. Խելագարված է։

ԱԼԻՇԱՆ․ Դու կարծո՞ւմ ես։

ՀՐԱԶԴԱՆ․ Հարկավ։ Ժողովրդյան այս անասելի աղետը զըրկել է նրան բանականությունից։

ԱԼԻՇԱՆ․ Չգիտեմ, կյանքումս առաջին անգամ զգացի սարսափ։ Սառը քրտինքը պատեց ինձ, երբ նա արտասանում էր իր անեծքը։ ՀՐԱԶԴԱՆ․ Ալիշան, դու հուսահատվում ես։ ԱԼԻՇԱՆ․ Այո, Հրազդան, ես հուսահատվում եմ։ ՀՐԱԶԴԱՆ․ Հեռացիր, ուրեմն, ասպարեզից և նորեն հագիր ֆերաջեդ․ նա, որ հուսահատվում է, չի կարող լինել իմ օգնականը։

ԱԼԻՇԱՆ. Ճիշտ է, բայց երկրի հիմնահատակ ավերումը, այդ