Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հրեշավոր կոտորածը, այս սոսկալի գաղթը... ինչո՞վ պիտի վերջանա այս բոլորը։


ՀՐԱԶԴԱՆ. Տեսնո՞ւմ ես հորիզոնի վրա ալևոր Մասիսը։ Ծագող արեգակն արդեն սփռում է նրա վրա յուր առաջին շողերը և ոսկեզօծում նրա սրբազան գագաթը։ Քանի՞ քանի՞ անգամ է ծերունու ճակատը մռայլվել մթին ամպերից բայց նորեն լուսավորվել է, նորեն պայծառացել է և նորեն ծերունին սկսել է հպարտ ժպտալ աշխարհին, հեռու հուսահատություն և լքում, հեռու թերահավատություն ու կասկած։ Դեպի գործ, նորեն դեպի գործ։ Ահա լուսավորվում է մեր ուղին, մութը չքացավ։ Ձայն տուր պահակներին, որ քնածներին արթնացնեն։ Ժամանակն է զարթնելու։

ԱԼԻՇԱՆ. (Մի քանի քայլ դեպի խորքը գնալով, բարձր). Զարթնեցե՜ք։ (Անհետանում է բեմի խորքում):

ՁԱՅՆ.— (խորքից): Զարթնեցե՜ք։

ՁԱՅՆ. (ավելի խորքից) Զարթնեցե՜ք:

ՁԱՅՆ. (հեռվից) Զարթնեցե՜ք։

ՁԱՅՆ. (Բոլորովին հեռվից). Զարթնեցե՜ք։

Զառ. ՔԱՀԱՆԱՆ. (Մի խումբ տղամարդկանց ու մանուկների հետ սկսում են երգել):

Առավոտ լուսոյ, արեգակն արդար, առիս լույս ծագեա։ Բըխումն ի հորէ, բխեա հոգոյս բան քեզ ի հաճոյս։ Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ, գտոր զիս արա։ Դուռ ողորմութեան գավանողիս բա՛ց, դասեցո՛ վերնոցն։ Երբեակ միութիւն, եղելոց խնամող, և ողորմեա։ Զարթիր, Տէր, յոգնել, զարթո զթմրեալս, զվարթնոց նմանիլ։ Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ սուրբ հոգի։ Ընկալ զիս, գթաց, ընկալ ողորմած, ընկալ մարդասեր։ Թագավոր փառաց, թողութեանց տվող, թող ինձ ըզյանցանս։ Ժողովուրդ բարեաց, ժողովեա և զիս ժողովս անդրանկաց։

ՀՐԱԶԴԱՆ. (Մի հուսահատական շարժում անելով, նստում է քարի վրա մռայլ). Նա հարցրեց՝ ինչո՞վ պիտի վերջանա այս բոլորը։ Գիտե՞մ արդյոք ես։ (Մանր հառաչում է):