Այս էջը սրբագրված է
ՏԻՐԱՆ․ Ալիշանն իրան սպանեց։
ՀՐԱԶԴԱն. Թուլամորթ, ես արհամարհում եմ թուլամորթներին։ Թող դիակը դնեն սայլերից մեկի վրա և ուղարկեն իր ծննդավայրը։ (Բարձր) Գոռա, որ կարավանը շարժվե։
ՏԻՐԱՆ. (Մի քանի քայլ դեպի բեմի խորքը գնալով) Շարժվեցե՜ք։ (Հետ է գալիս և շտապով գնում է դեպի ձախ):
ՁԱՅՆ․ (խորքից) Շարժվեցե՜ք։
ՁԱՅՆ. (Ավելի խորքից) Շարժվեցե՜ք։
ՁԱՅՆ. (Բոլորովին հեռվից) Շարժվեցե՜ք։
(Գաղթականների կարավանը շարժվում է դեպի ձախ)։ Բեմի խորքում երևում է զառամյալ քահանան իր խըմբով, որ շարունակ «Առավոտ լուսո», երգելով, անցնում է դեպի ձախ։
ՎԱՐԱԳՈՒՅՐ