Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Միքայել Մելիք-Բուռնությանցի առանձնասենյակը, հարուստ կահավորված սենյակ: Աջ պատի առջև մի մեծ գրասեղան, վրան մի ահագին արծաթյա թանաքաման՝ իր բոլոր պատկանելիքներով: Գրասեղանի ետևում, պատի տակ մի մեծ պողպատյա պահարան, ուր պահվում են Միքայելի արժեքավոր թղթերը: Խորքի պատի առջև քով քովի երկու պահարաններ, որոնցից մեկը հայելյա դռնակով: Այս երկու պահարանների միջև մի փոքրիկ սեղան, վրան Միքայելի պղնձյա լիարձանը՝ փոքր դիրքով: Ձախ պատի առջև կաշվեծածկ գահավորակ, առջևը նույնպիսի բազկաթոռներ և մի կլոր սեղան: Դռներ աջ պատի մեջ, որ տանում են բնակարանի մյուս սենյակները: Դռներ խորքում, որ տանում են նախասենյակ:



ՏԵՍԻ 1




ՄԻՔԱՅԵԼ մենակ. հետո ՆԱԶԱՆԻ



ՄԻՔԱՅԵԼ. (Ոչ բարձրահասակ, բավական նիհար տղամարդ է՝ կարճ խուզած ալեխառն մազերով, կարճլիկ և շատ հաստ ընչանցքով, սափրած երեսով և արծվաքիթ: Հագած է սև պիջակ, մոխրագույն պանթալոն: Ձևերը տակավին գռեհիկ են և մատնում են նախկին գյուղացուն: