Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱԶԱՆԻ. Լավ, քեզ լինի, երեխայությունիցդ ես սովոր պատառս ճեռիցս խլել։ Ես կվերցնեմ մեջքացավը։

ՄԱՐԻԱՄ. Ես էլ ատամնացավը։

ԳԵՎՈՈԳ. Ես էլ վերցրի ոտնացավը։

ՄԱՏԹԵՈՍ. Ինձ ոչինչ չմնաց։ (Գրիգորին): Փորացավդ ինձ տուր։

ԳՐԻԳՈՐ. Վերցրու, անուշ լինի։ Իսկ-ես կվերցնեմ ձեր բոլորի ցավերը։ Ուրեմն վճռված է։

ՆԱԶԱՆԻ. Ի՞նչ արած, եթե ուրիշ հնար չկա։

ՀՄԱՅԻԼ. Այնպես տնտնքամ որ։

ՄԱՐԻԱՄ. Այնպես ծվծվամ որ։

ԳԵՎՈՈԳ. Այնպես կաղեմ որ...

ԳՐԻԳՈՐ. Բայց իմացեք, որ եթե ծիծաղեք, ամեն բան կփչացնեք։

ՀՄԱՅԻԼ. Իհարկե, չպիտի ծիծաղել։

ՍՈՖԻԿ. (Գալիս է աջ կողմի դռներով): Նախաճաշը պատրաստ է։

ՆԱԶԱՆԻ. Գնանք։ (Գնում է աջ կողմի դռներով):

ԱՄԵՆՔԸ. (Գնում են աջ կողմի դռներով):

ՎԱՐԱԳՈՒՅՐ