ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ
Ընդարձակ սալոն, շքեղ կահավորված: Թախտեր չկան: Դռներ ձախ պատի մեջ ավանսցենի կողմ, որ տանում են Միքայելի առանձնասենյակը: Դռներ նույն պատի մեջ խորքում, որ տանում են դեպի նախասենյակ: Դռներ խորքի պատի կենտրոնում, որ տանում են սեղանատուն: Դռներ աջ պատի մեջ ավանսցենի կողմ, որ տանում են բնակարանի մյուս սենյակները: Սույն պատի առջև՝ խորքում ռոյալ, վրան զանազան թանկարժեք իրեր և ծաղիկների մի մեծ փունջ: Կենտրոնում մի գեղեցիկ սեղան, քովը ոսկեզօծ բազկաթոռներ: Աջ պատի վրա տելեֆոնի ապարատ: Պատերի տակ ոսկեզօծ աթոռներ: Պատերի վրա ոսկեզօծ շրջանակների մեջ նկարներ: Վառարան չկա: Պատերից մեկի առջև դրված է շոգեանցքը:
Դռները վարագուրված են մետաքսյա դեղնագույն վարագույրներով, հատակը ծածկված է թանկարժեք գորգերով: Առաստաղից քաջ է արած մի ահագին բագմաճյուղ էլեկտրական լյուստրա:
ՏԵՍԻԼ 1
ՍՈՖԻԿ և ԱՅՎԱԶ
ՍՈՖԻԿ. (Վարագույրը բարձրանալիս գալիս է աջ կողմի դռներով, ձեռքին գույնզգույն փետուրներից շինված