ԱՅՎԱԶ.(Ակամա գնում է ձախ կողմի առաջին դռներով վախվորած)։ ԳՐԻԳՈՐ․ Սոֆի՛կ, լսիր ինչ եմ ասում։ Այստեխ կսպասես մի անկյունում, հենց որ հայրիկն իր սենյակից դուրս եկավ և տեսար, որ ուզում է գնալ, իսկույն կվազես մայրիկի ու օրիորդների մոտ և կպոռաս «ժամանակ է»։ Լսո՞ւմ ես․ «ժամանակ է», ուրիշ ոչինչ։ ՍՈՖԻԿ. Լավ։ ՄԻՔԱՅԵԼ. (Բեմի ետևից բարձր): Լիրբ, քեզ ո՞վ ասաց, որ ներս մտնես։ ԱՅՎԱԶ. (Բեմի ետևից): Գրիշ ազան հրամայեց։ ՄԻՔԱՅԵԼ. (Բեմի ետևից, ավելի բարձր): Գնա՛, կորիր։ ԳՐԻԳՈՐ. (ծիծաղում է): ԱՅՎԱԶ. (Վերադառնում է ձախ կողմի առաջին դռներով վշտացած): Լսեցի՞ք։ Ես ասում էի։ Ինձ լիրբ անվանեց ու քիչ էր մնում թանաքամանը գլխովս տար։ ԳՐԻԳՈՐ. Ի՞նչ էր անում, երբ դու ներս մտար։ ԱՅՎԱԶ. Թատրոն էր խաղում։ ԳՐԻԳՈՐ․ Ի՞նչ։ ԱՅՎԱԶ. Հրամանքդ, թատրոն էր խաղում։ Սոֆիկ․ (Ծիծաղում է): ԱՅՎԱԶ․ Ա՛յ այսպես. մի ձեռում մի մեծ թուղթ բռնած, կարդում էր, մյուս ձեռով տալիս սեղանին, կրծքին ու ճակատին։ Մի խոսքով՝ ոնց որ դերասան։ ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի): Չլինի՞ թե հայրիկս... (Ձեռով ցույց է տալիս ճակատը, բարձր): Լսի՛ր, Այվա՛զ, ես գնում եմ սենյակը։ Ես հիվանդ եմ... ԱՅՎԱԶ. (Ընդհատելով, զարմացած)։ Ըմբո՜, Դո՜ւք էլ։ ԳՐԻԳՈՐ. Այս՛, հիվանդ եմ։ Հենց որ հայրիկը դուրս կգա իր սենյակից, իսկույն կվազես Մատվեյի ու Ժորժի մոտ ու կասես․ «ժամանակ է»։ Լսո՞ւմ ես։ ԱՅՎԱԶ.Լսեցի։ ԳՐԻԳՈՐ. (Սոֆիկին): Դու էլ չմոռանաս։ (Գնում է խորքի դռներով):
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/392
Արտաքին տեսք