Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ 3

ՆՈՒՅՆՔ, առանց ԳՐԻԳՈՐԻ

ՍՈՖԻԿ. (Դադարել է աշխատելուց): Խելքս բան չի կտրում։

ԱՅՎԱԶ. Համբերիր, ինչպես տեսնում եմ, այստեղ մի և կա։ Գրիշ աղան շատ օյինբազ է։

ՍՈՖԻԿ. Սուս, մեծ աղան գալիս է. տես ինչ է ասում: (Թաքնվում է խորքի դռների վարագույրների ետևում):

ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ և ՄԻՔԱՅԵԼ

ՄԻՔԱՅԵԼ. (Գալիս է ձախ կողմի առաջին դռներով: Հագել է սև երկայն սյուրտուկ, փայլուն կոշիկներ: Փողկապը սպիտակ է. ճառը ձեռքում անգիր է անում, երևակայելով իրան ժողովում: Հռետորի շարժումներ անելով, անցնում է մինչև բեմի մյուս ծայրը):

ԱՅՎԱԶ. (Չկարողանալով ծիծաղը զսպել: Բերանը ձեռքով ծածկած, աննկատելի վազում, գնում է խորքի դռներով):

ՍՈՖԻԿ. (Փռթկալով ծիծաղում է և շտապով աննկատելի վազում, գնում է աջ կողմի դռներով):

ՄԻՔԱՅԵԼ. (Մի վայրկյան սթափվելով Սոֆիկի փռթկոցից, նայում է աջ ու ձախ և, ոչ ոքի չտեսնելով, հանգստանում է: Թուղթը ծալում է ու ծոցը դնում): Պատրաստ է, ջրի պես անգիր գիտեմ։ (Մոտենում է տելեֆոնի ապարատին և փողը վերցնում): Չիտիրի, սորոկ չիտիրի։ Բլագադարյու։ (Սպասում է): Հը՞ կտո՞֊կտո ու տելեֆոնու։ Մաշո՞ւկ: Կակո՞յ Մաշուկ։ Նինադա։ Դավայ ադբոյ։ (Սպասում է): Չիտիրի, սորոկ չիտիրի։ (Սպասում է): Կտո՞, կըտո՞։ Հաջի, սան սա՞ն Ալլահ սախլասուն։ Միխայիլ Պավլովիչ, Բեա՞լք։ Ալլահ շյուքյուր։ Յոո՞խ։ Սաղօլ։ (Տելեֆոնը անջատում է: Սպասում է): Յա տեբե գավարյու չիտիրի, սորոկ չիտիրի։ (Բարձր): Չիտիրի սորոկ չիտիրի։ Գլուխո՞յ, շտո՞լի։ Տի սամա գրուբյան։ (Մեկուսի): Շա՛ն աղջիկ (Սպասում է): Հա, դու ե՞ս, պարոն