ՏԵՍԻԼ 8
ԿՈՍՏԱՆԴԻՆ և ՍՏԵՓԱՆ
ՍՏԵՓԱՆ. (Գալիս է ձախ կողմի առաջին դռներով): Զարմանալի հայր եք. կարծես, դուք ձեր միակ զավակի թշնամին եք։
ԿՈՍՏԱՆԳԻՆ. (Գալիս է Ստեփանի հետ նույն դռներով: Միշտ հուզված): Դուք դատում եք ինչպես բժիշկ, որ վախենում է հիվանդին հայտնել նրա վտանգավոր կացությունը: Բայց ես բժիշկ չեմ, այլ զինվորական. ես սովոր եմ վտանգների դեմ կանգնել ճակատ ճակատի։
ՍՏԵՓԱՆ. Ընտանեկան կյանքը պատերազմի դաշտ չէ, բարեկամ։
ԿՈՍՏԱՆԴԵՆ. Գիտեմ, բայց ես էլ Միդաս թագավորի սափրիչը չեմ, որը ճշմարտության լծից ազատվելու համար մի փոս էր փորել, և ամեն օր, գլուխը նրա մեջ մտցնելով, ասում էր. «Տերս իչի ականջներ ունի»։ Ո՛չ, ոչ՛ իմ աղջիկը պետք է լսի ճշմարտությունը։
ՍՏԵՓԱՆ. Եվ դուք կարծում եք դրանով կբարվոքվի՞ նրա վիճակը։
ԿԱՍՏԱՆԴԵՆ. Չգիտեմ, բայց նախ և առաջ ճշմարտությունը։ Արմենուհին արդեն կասկածում է և մի քանի անգամ փորձել է ինձնից խոսք քաշել։ Այժմ, երբ արդեն համոզված եմ, չեմ թույլ տալ այլևս, որ իմ աղջիկը ամենուրեք ծաղրի առարկա դառնա։ Ա՛հ, մի քանի րոպե առաչ քիչ էր մնում լրբին ապտակ տայի լուսամուտից՝ Վառլամյանի ներկայությամբ։ (Ծխախոտ է վառում):
ՍՏԵՓԱՆ. Փորձանքի եք ենթարկում ձեր աղջկան, գնդապետ, մի արեք։
ԿԱՍՏԱՆԴԵՆ. Ա՜ա, մանկությունից է նա սովորել փորձանքներին նայել համարձակ։ Հինգ տարեկան էր նա, երբ մի օր կառքով հանգուցյալի հետ Ղուսար էինք գնում։ Ավազակները հարձակվեցին մեզ վրա, կառքը պահեցին։ Ես հրացանս առա, հանգուցյալը ռևոլվերս, իսկ Արմենուհին ոտքի կանգնեց կառքի մեջ համարձակ։ Օհ, պետք է