Սամսոնին): Ա՛հ, այժմ կարող եմ ասել, որ ես սկսում եմ ապրել, վերջապես...
ՍԱՄՍՈՆ. (Մեղմիկ հեռացնելով Արմենուհուն): Բայց լսիր, ես էլ ունիմ մի պայման։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ասա՛, կանխավ ընդունում եմ քո բոլոր պայմանները։
ՍԱՄՍՈՆ. Քո հայրը ազնիվ մարդ է, խոսք չունեմ։ Բայց շատ դյուրահավան է և հափշտակվող։ Ինձ թվում է, որ թշնամիներս ինձ զրպարտել են նրա մոտ։ Ո՞վ գիտե ինչեր են ասել։ Համոզիր նրան, որ փողոցային լուրերի վրա ուշադրություն չդարձնի, և դու էլ մի՛ հավատար նրա լսածներին իմ մասին: Համաձա՞յն ես։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Մի քիչ հիասթափված): Այդ ի՞նչ է նշանակում, քո խոսքերը մութն են ինձ համար։
ՍԱՄՍՈՆ. Լա՛վ, լավ, հետո կբացատրեմ։ Այնտեղ Վառլամյանը ինձ սպասում է, հետո կառավարիչը պիտի գա։ Բայց կես ժամ անցած ես ազատ եմ և կարող եմ փրկել քեզ։ (Գնում է աջ կողմի առաջին դռներով):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Խանդագին համբուրելով Սամսոնին): Գնա՝ ես քեզ կսպասեմ ինչպես սիրահար։
ՏԵՍԻԼ 7
ԱՐՄԵՆՈԻՀԻ և ՄԵԼԱՆԻԱ...
ՄԵԼԱՆԻԱ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով՝ դատարկ սկուտեղը ձեռքին և ուզում է սեղանի վրա գտնվող դատարկ գավաթները ժողովել):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Մելանիա, տես Արմենակը զարթնե՞լ է։ .(Մոտենում է դաշնամուրին և մի քանի ուրախ ակորդներ վերցնում):
ՄԵԼԱՆԻՍ. (Սկուտեղը դնելով սեղանի վրա, շտապով անցնում է աջ կողմի երկրորդ դռները և իսկույն ետ է գալիս): Զարթնել է։ (Դատարկ գավաթները ժողովում է)։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Դայակն այնտե՞ղ է։
ՄԵԼԱՆԻԱ. Այո՛։ (Սկուտեղը գավաթների հետ տանում է ձախ կողմի առաջին դռներով):
ԱԲՄԵՆՈԻՀԻ. (Գնում է աջ կողմի առաջին դռներով):