Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՄԱՅԱԿ. (Նվագումը սկսելուց բավական անցած գալիս է աջ կողմի աոաջին դռներով գլխարկը ձեռին և աննկատելի նստում է մի անկյունում: Հագնված է այնպես, ինչպես աոաջին արարվածում: Ռոմանսի տպավորությամբ տխրում է):

ԱՐՄԵՆՈԻՀԻ.(Բավական ժամանակ չի նկատել Հմայակին: Երեսը պատահաբար դարձնելով, տեսնում է նրան): Ա՛հ, դուք այստե՞ղ եք։ (Գլուխը երկու անգամ շարժում է ի նշան բարևի, առանց նվագումը ընդհատելու):
ՀԱՄԱՅԱԿ. Ես վերջացրի իմ գործը։ Այժմ ձեր ամուսինը զբաղված է իր կառավարչի հետ։ Շարունակեցե՛ք, տիկին, շարունակեցե՛ք, խնդրեմ։ Անցյալ օրը ես պատիվ ունեցա ծանոթանալ և այցելել ձեր նախկին ուսուցչին։ Այդ վառվվուն ծերունին առանց հիացման չի կարողանում խոսել ձեր մասին։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Իմ սեղանի առաջին զարդը նրա համակրելի լուսանկարն է։
ՀՄԱՅԱԿ. Իսկ ձեր լուսանկարը ես տեսա նրա դաշնամուրի վրա։ Նա ասում էր հուզված ձայնով, «Պարո՛ն, նա աստվածային ձիրք ունի, զգացում, ճաշակ։ Նա տաղանդ ունի և մեծ տաղանդ։ Ափսո՜ս, որ այդ տաղանդը թառամում է իր շրջանից դուրս»։ Այո՛, տիկին, այլ է ձեր շրջանը, այն արվեստի փշոտ ասպարեզն է, ընտիր հոգիների դրախտավայրը։ Նվագեցե՛ք, նվագեցե՛ք. այդ թախծալի հնչյունները մարդու սրտից հառաչանքներ են կորզում։ (Լռում է):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Մի փոքր ևս լուռ նվագելով, դադարում է և ոտքի կանգնում): Դուք տխրեցի՞ք։ Բարև։ (Ձեռ է տալիս):
ՀՄԱՅԱԿ. (Ոտքի կանգնելով): Տիկի՛ն, ես ունիմ մի ընկեր, որի կյանքը անձայն, անարյուն ողբերգություն է։ Երբ դուք նվագում էիք, իմ առջև կենդանի պատկերացավ այդ կյանքը։ Երևակայեցեք, որ նրա դժբախտությունն ունեցել է երջանիկ նախերգանք, և այդ նախերգանքը, երգվել է այն ռոմանսով, որ իսկույն նվագեցիք։ Կկամենայի՞ք