Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լսել այդ պատմությունը։ Նա երկար չէ, այս րոպեին զգում եմ անհաղթելի պահանջ ձեզ պատմելու:

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Նստեցե՛ք, խնդրեմ։ (Նստում է՛ ցույց տալով իրենից ոչ հետո մի աթոռ Հմայակին): Ես ձեզ լսում եմ:
ՀՄԱՅԱԿ. (Նստելով): Երեսունհհինգ տարեկան է իմ ընկերը այժմ, ամուսնացած, զավակների հայր, ընտանեկան կյանք կոչված հրեշի ստրուկ։
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Տարօրինակ լեզու։
ՀՄԱՏԱԿ. Դա մի հոգի է, ստեղծված սիրելու փափագով և սիրվելու կրակոտ երազով, բայց ստրուկ։ Չար ոգիները նրան ձերբակալել են և շղթայել։ Ուղիղ տասներկու տարի սրանից առաջ նա ազատ էր, ինչպես լեռնային զեփյուռը և կարծում էր այդպես պիտի մնա մինչև մահը: Բայց նա հանդիպեց դևին, որ ընդունել էր հրեշտակի կերպարանք, և հափշտակվել։ Դա մի զվարթ, կայտառ էակ էր, ընդունակ ոչ միայն մտածելու, այլև զգալու: Երգում էր, պարում էր, թռչկոտում։ Եվ նվագում էր: Լավ էր նվագում, թե վատ — ընկերս չգիտեր, բայց զգացվում էր, որովհետև նրա հոգին ուներ միշտ զգացվելու պահանջ, ինչպես մանուկն ունի լալու պահանջ։ Օրիորդը հետաքրքրվում էր բոլորով, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ բանաստեղծական է, ինչ որ զատում է մարդուն անասնից, ինչ որ մաքրում, բյուրեղացնում է նրա հոգին։ (Հառաչում է ): Ընկերս սիրահարվեց։ Սիրո բոցավառ խոստովանությունն եղավ օրվա ճիշտ այն միջոցին, երբ օրիորդը նվագում էր ձեր նվագած ռոմանսը։ Դուք ձանձրանո՞ւմ եք։
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Շարունակեցե՛ք, ձեր պատմելու ձևը նույնքան հետաքրքրական է, որքան և նյութը։
ՀՄԱՅԱԿ. Օրիորդը չմերժեց, որովհետև իր առջև կանգնած էր մի ոչ տգեղ երիտասարդ, առողջ, կայտառ, որ խոստանում էր վրացուն ապագա... Նրանք ամուսնացան։ Եվ այս եղավ իմ թշվառ ընկերոջ դժբախտության սկիզբը: Հազիվ մի տարի անցած՝ դևը դեն ձգեց իր քողը և երևան եկավ իր իսկական պատկերով։ Ընկերս նայեց և սարսափեց։ Նրա աչքերն այլևս վարագուրված չէին առաջին