ԱՐՏԱՇԵՍ. Եվ այնուամենայնիվ հողերը ձեր ձեռքումն են մնացել որդվոց որդի։
ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. (Գրգռվելով): Դե, կոմունիստները չթողեցին, որ բաժանեմ, ես ի՞նչ անեմ։
ԱՐՏԱՇԵՍ. (Հեգնանքով): Մի՞թե, այ անիրավ կոմունիստներ։
ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Դուք չե՞ք խավատում իմ ասածին։
ԱՐՏԱՇԵՍ. Ես միայն մի բանի եմ հավատում. այն է, որ մենք ամենքս նույնն ենք, ինչ որ այդ կակավետչիներն ու լեբլեբիջիները։
ԿԱՐԱՍՈՎ. Այսինքն ի՞նչ ենք։
ԱՐՏԱՇԵՍ. Խոզեր…
ՄԵԶԲՈԻՐՈՎ. (Վրդովված): Խոզեր։
ԿԱՐԱՍՈՎ. (Գրգռվելով): Ինչ ասա՞ց։
ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Խոզե՞ր։
ԱՐՏԱՇԵՍ. Այո, կատարյալ խոզեր. այն էլ մորթելու համար կերակրված խոզեր։
ՊԵՏՐՈՍ. Ա տղա, Արտաշ, էդ ի՞նչ ասացիր։
ՏԵՍԻԼ 7
ՆՈՒՅՆՔ և ՄԱԳԹԱՂԻՆԵ
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Գալիս է խորքի աջակողմյան դռնով): Պարոններ, ճաշը պատրաստ է։ (Գնում է):
ԱՄԵՆՔԸ. (Հետևում են Մագթաղինեին):
ՊԵՏՐՈՍ. (Առանձին Արտաշեսին): Ա տղա, էդ ո՞ր էշը գլխիդ աքացի տվեց։
ԱՐՏԱՇԵՍ. Հավիտենական էշը, որի անունն է ճշմարտություն։
ՄԵԶԲՈԻՐՈՎ. (Կարասովին): Ինչպես երևում է, այդ մարդը բայլշևիկ է դարձել։
ԿԱՐԱՍՈՎ. Պրոպագանդիստ է, ագենտ է, Կրասինը կաշառել է նրան։
ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Ես մերոնց պիտի ասեմ, որ նրա անունը անցկացնեն սև տախտակի վրա։
ԱՄԵՆՔԸ. (Գնում են ներքին աջակողմյան դռնով):