Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԵՏՐՈՍ. Մո՞ր հետ։

ԺՈՐԺ. Մայրը Չիկագոյումն է։

ՊԵՏՐՈՍ. Բա էդ աղջիկը մենա՞կ է եկել։

ԺՈՐԺ. (Մեկուսի): Փորձանք է էլի։ (Բարձր): Չէ, պապա, մենակ չէ, մորաքույրը հետն է։

ՊԵՏՐՈՍ. Դե լավ, մորաքրոջ հետ ծանոթացրու ինձ։

ԺՈՐԺ. (Մեկուսի): Եկ, հիմա մորաքույր գտիր։ (Հանկարծ մի միտք հղանալով): Լավ, պապա, ես քեզ կծանոթացնեմ հարսնացվիս մորաքրոջ հետ։

ՊԵՏՐՈՍ. Ե՞րբ։

ԺՈՐժ. Այս գիշեր։

ՊԵՏՐՈՍ. Ըմբո, գիշերո՞վ։

ԺՈՐԺ. Այո, պապա։ Գիտես, հարսնացվիս մորաքույրը մի տարօրինակ կին է, նա ցերեկով ոչ ոքի չի ընդունում, այլ գիշերով, այն էլ Մոնմարտրի մի գիշերային ռեստորանում։ Ես քեզ կտանեմ այնտեղ։ Դու ինձ կսպասես տանը տասներկու ժամին։ Լա՞վ։

ՊԵՏՐՈՍ. Լավ։

ԺՈՐԺ. Դե գնա, պապա, հյուրերդ սպասում են սեղանատանը։

ՊԵՏՐՈՍ. Ահ, մոռացա։ Ես կսպասեմ քեզ։ (Գնում է խորքի աջակողմյան դռնով, ինքն իր հետ խոսելով): Որդիս Մորգանի փեսա՝ ես Մորգանի խնամի, քո տունը չքանդվի, ճըլըպզտանց Պետի…


ՏԵՍԻԼ 9

ԺՈՐԺ և ՏԵԼԵՖՈՆ

ԺՈՐԺ. (Հորն ուղեկցելով, դուռը ծածկում է և արագ քայլերով մոտենում է տելեֆոնին): Պասսի, սենկանտը սենգ, կատար վյան զիզ (Սպասում է): Մադամ, խնդրեմ Մեզբուրով որդուն կանչել ապարատի մոտ։ (Սպասում է): Սերյոժա, դու՞ ես։ Այս երեկո ութ և կես ժամին ինձ սպասիր էքսելսիոր սրճարանում։ Ինչպե՞ս։ Այո, Օսման կլուբումն էի։ Այո՛ դարձյալ տարվեցի, իսկույն էլի գնում