սիրո վարդագույն մշուշով։ Այդ ուրախ, վառվռուն, գեղեցիկով և գաղափարականով ոգևորվող էակը, հենց որ կին դարձավ, հենց որ հորից ստացավ օժիտը, հենց որ ճաշակեց ոսկու թունավոր ժանգը, ազատեց իր հոգին կապանքներից։ Նա դարձավ այնինչ որ էր էապես:
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Եվ ամուսինների մեջ սկսվեցին ընդհարումներ...
ՀՄԱՅԱԿ. Ա՜, ով չի կրել— չի կարող զգալ այն տվայտանքը, որ կոչվում է ընտանեկան կյանք, երբ ամուսինները օտար են միմյանց։ Օտար իրանց մտքերով, ճաշակով, օտար հոգու պահանջներով, սրտի զգացումներով: Եվ խորտակվեցին թշվառ ընկերոջս երազները։ Նա, որ երևակայում էր պոեզիայով զարդարել առօրյա կյանքի տափակությունը, դատապարտվեց անտանելի պրոզայի։ Այդ կնոջ համար գրքերը փոխարինվեցին հորից ստացածներով տոկոսաբեր թղթերով, գաղափարները՝ հաշվի տետրակներով, և նրա ճաշակը, թեթև թռիչքից հետո, գնաց թառ եղավ թանկագին գլխարկների վրա։ Նա սկսեց արհամարհել բոլորը, բ՛ոլորը ինչ որ կապ չուներ սնոտի պճրանքի, կուշտ որովայնի և հանգիստ քնի հետ։ Բայց ամենից դառը, ամենից ողբալին իմ ընկերոջ համար եղավ այն, որ նրա կնոջ դաշնամուրը փոշի պատեց...
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Դաշնամուրը փոշի պատե՞ց... (Նայում է խորը Հմայակին):
ՀՄԱՅԱԿ. Այո, և այն մարդը, որ պաշտում էր երաժշտությունը իբրև երկրորդ աստված ճարտարապետությունից հետո, այլևս բախտ չունեցավ սքանչելի վալսը լսելու։ ԱՐՄԵՆՈՒՀԻ.
ՀՄԱՅԱԿ. (Վեր կենալով): Լսեցե՛ք, տիկին, ես դեռ չեմ վերջացրել։ Նա գերի է, նա ստրուկ է, նրա ձեռներն ու ոտները շղթայված են այն անողոք շղթայով, որ մարդիկ անվանում են օրինական ամուսնություն։ Նրա սրտից արյուն է կաթում, երբ ամեն անգամ նայում է փակ դաշնամուրին։ Նա ասում է. «Լավ, ես համաձայն եմ կրելու