Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Monsieur le ge՛ne՛ral, taisez je vons en prie, taisez-vous[1]։

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Գրիշա, ի՞նչ է ասում այդ ռեխը... Գրիշա, զարկիր․․․ ջհուդ է․․․
ԳՐԻՇԱ. (Սպառնալիքով ձեռը բարձրացնում է իբր թե մետր դ՛օտելին զարկելու, բայց իսկույն ժպտում է և բաժակը վերցնելով, գոչում է): Ա ոտը սանտե, մոսիո։
ՄԵՏՐ Դ՚ՕՏԵԼ. (Գլուխը երերալով, ապշած): C՛est inсrоуаblе tour les russes sont fous[2].
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Բարձրաձայն ծիծաղելով հեռանում են):
ԼԻԴԻԱ. Սերյոժա, ես ո՞ւր սպասեմ ձեզ տասներկու ժամին այնտեղ գնալու համար։ (Ոտքի է ելնում):
ՍԵՐՅՈԺԱ. Տանը, ես ինքս կգամ ձեր ետևից։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Դուք վիրավորվեցի՞ք, Լիդիա Պետրովնա։
ԼԻԴԻԱ. Ամենևին: Մնացեք բարով: (Գնում է ձախ կողմի դռնով):


ՏԵՍԻԼ 9



Նույնք, առանց Լիդիայի


ՇՊՈՒԼԵՆԿՈ. Ժորժ, ձեր քույրը կոմունիստ է, թող զգուշանա:
ԺՈՐԺ. Ո՛չ գեներալ, նա միայն իմ մորեղբոր խոսքերն է կրկնում։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Աա, ձեր մորեղբա՞յրը. մի ժամ առաջ նրա անունն իշխան Արբութով-Լայնակզակի առաջարկությամբ անցկացրինք սև տախտակի վրա։
ԺՈՐԺ. Այդ ի՞նչ ասել է։
ԳՐԻՇԱ. Այդ ասել է, որ երբ Ռուսիան մեր ձեռքը կանցնի, նրան էլ կախաղան կբարձրացնեն, ջհուդների հետ...
ՍԵՐՅՈԺԱ․ Ժորժ, հայրդ...
ԺՈՐԺ. (Շտապով վեր է կենում և առաջ գնում հորը դիմավորելու համար):
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Գրիշա, գնանք, մի քիչ թարմանանք։ (Գրիշայի հետ գնում են խորքը և նստում ուրիշ սեղանի քով):

  1. Ա՛յ ա՛յ, պարոն ժեներալ, լռեցեք, խնդրում եմ, լռեցեք:
  2. Այդ այ անհավատալի է, բոլոր ռուսները խելագարներ են: