Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ եղբայրը, նրանց ընկերները։ Ախ, մոնարխիստներ դուք քաջ եք միայն գինի կոնծելում և սկանդալներ սարքելում...

ԺՈՐԺ. Լիդիա, ես քեզ արգելում եմ այդ լեզվով խոսել։

ԼԻԴԻԱ. Քո արգելքն ինձ համար օրենք չէ և ոչ էլ ես վախենում եմ որևէ մեկից...

ԳՐԻՇԱ. (Կուրծքն ուռցնելով): Լիդիա Պետրովնա, ես որպես նորին կայսերական մեծության լեյբ գվարդիայի օֆիցեր, բողոքում եմ... (Սոտերնի բաժակը մի անգամից դատարկելով, զարկում է սեղանին):

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Ծիծաղում են):

ՀԱՄԲՈՒՐՎՈՂ ԶՈՒՅԳ. (Ավելի ամուր են գրկախառնվում):

ԼԻԴԻԱ. (Բարձրաձայն ծիծաղելով): Նորին կայսերական մեծությո՜ւնը... Ո՞ւր է այդ մեծությունը։ Չկա. ոչնչացավ։ Իսկ ձեր Կիրիլլն իր հրովարտակով, հա, հա, հա... Երևակայում եմ, այնտեղ, երկրում որքան են ծիծաղել այդ հրովարտակը կարդալով։ ՇՊՈՒԼԵՆԿՈ. Լիդիա Պետրովնա, եթե դուք տղամարդ լինեիք, ես ձեզ մենամարտության կհրավիրեի։ Բայց որովհետև կին եք, խմում եմ ձեր կենացը։ (Հրամայողական տոնով): Գրիշա՛...

ԳՐԻՇԱ. (Ոտքի ելնելով): Լսում եմ, ձերդ գերազանցություն։

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Խմենք ու երգենք։

ԳՐԻՇԱ. Խմենք ու երգենք, ձերդ գերազանցություն։

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Ի՞նչպես է քո հնարած մարշը։ Երգիր, ես քեզ կձայնակցեմ։

ԳՐԻՇԱ. (Ռազմական կեցվածք ընդունելով, երգում է)։ Պռոմ, պռոմ պոն պոն, շա՛գոմ, շա՛գոմ, պռոմ պոն պոն, պռոմ պոն պոն։

ՇՊՈՒԼԵՆԿՈ. (Ոգևորված, բաժակը սեղանին զարկելով): Պռոմ պոն պոն, պռոմ պոն պոն, զդարովո րեբյատաա՜..

ԳՐԻՇԱ. Զդրավիյե ժելայեմ, վաշե պրեվոսխոդիտեյլստվո․․․

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ․ (Խորքից գալով, ոմանք ծիծաղում են, ոմանք վրդովման նշաններ են անում):

ՄԵՏՐ Դ՚ՕՏԵԼ (Շտապով գալիս է խորքից): Oh la՛, oh la՛ la.