Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

К нам добро пожаловать,
Петр Иванович, Аллаверди.
Славный друг артистов бедных,
Аллаверди, Аллаверди.
Минтоеву нет равнаго
Ни здесь, ни там, во всем мире,
Аллаверди, Аллаверди…

ՆԱՏԱՇԱ. (Ձայնակցել է երգիչներին):

ԵՐԳՉՈՒՀԻ. (Սեղանի վրայից վերցրել է մի բաժակ շամպայն, դրել է ափսեի վրա և պահել է Պետրոսի առջև, երգը շարունակելով) :

ՆԱՏԱՇԱ. Ահ, կպաշտեմ ձեր երգեր, ձեր պարեր, ձեր բոլոր զվարճություններ։ (Նորեն հպվելով Պետրոսին): Արտիստներին պիտի մի բան բաշխել։ (Ձևացնում է, թե իբր իր քսակից դրամ է ուզում դուրս բերել):

ՊԵՏՐՈՍ. (Նատաշայի ձեռը բռնելով): Համբերիր, խնամի, ի՞նչ ես անում, ես չեմ թողնիլ։ (Գրպանից դուրս է բերում մի թղթադրամ և ձգում է ափսեի վրա

Երգչուհի և երգիչները գլուխ են տալիս և վերադառնում են կամարի ետևը: Կամարի ետևում երգերը փոխվում են պարերի: Մի քանի ամերիկացի զույգեր, կամարի ետևից ֆոկստրոտ պարելով, գալիս են առաջին պլանի վրա և նորեն ետ գնում:

ՊԵՏՐՈՍ. (Արդեն բավական գինովցած): Էս էլ խմենք եղբորդ կենացը։

ՆԱՏԱՇԱ. Եղբայրս աքսորված է Կամչատկա։

ՊԵՏՐՈՍ. Ո՞նց թե աքսորված է, ո՞վ է համարձակվել ամերիկացի Մորգանին Սիբիր աքսորելու։

ՆԱՏԱՇԱ. Ա՜հ, մոռացա, ամերիկացի՞ եղբորս մասին եք խոսում։ Yes, yes, նա կենդանի է, Նյու-Յորքումն է։ Շնորհակալ եմ, միստեր Մինթոև, աղեկ, զեվզեկ, աղեկ, հոսհոս։ Տեսեք, ինչ են պարում, այդ մեզ համար է։

ՊԵՏՐՈՍ.. (Նայելով դեպի խորքը): Էդ հո մեր լեզգավարն է, պարողն էլ մերոնցից է։ (Ոգևորված ծափ է տալիս):

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԶԳԵՍՏՈՎ ՊԱՐՈՂ. («Նաուրսկի» պարելով գա-