Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ 14

ՆՈՒՅՆՔ և ԼԻԴԻԱ

ԼԻԴԻԱ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով մի pneumatique ձեռքում): Մեկը քիչ էր, այժմ մյուսը… Պապա, կարդա: (Թուղթը տալիս է հորը):


ՊԵՏՐՈՍ. Էդ ի՞նչ է:

ԼԻԴԻԱ. Պնեոմատիկ, օդային փոստով եկած նամակ ժորժից:

ԱՄԵՆՔԸ. (Հետաքրքրված մոտենում են Պետրոսին):

ՊԵՏՐՈՍ. (Ակնոցը դնելով կարդում է): Սիրելի Լիդիա, ես քաջություն չունեցա իմ ծնողներին խոստովանելու իմ հանցանքը և անամոթաբար խաբեցի նրանց: Խնդրում եմ հայտնել, որ ես ոչ հարսնացու ունեմ և ոչ էլ Ամերիկա եմ գնում: Թե ուր պիտի փախչեմ, ինքս էլ չգիտեմ, առ այժմ պետք է ազատվել ձերբակալությունից: Ոստիկանությունն ինձ փնտրում է իմ մի հիմար գործողության համար, որի մասին կը.. լսեք... առանց... իմ... իմ գրելու էլ... (Թուլացած ընկղմվում է բազկաթոռի վրա, ձեռքից բաց թողնելով փոքրիկ կապտագույն նամակը):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ահ, (Թուլացած նստում է աթոռի վրա):

ԼԻԴԻԱ. (Երեսը ծածկելով հեռանում է խորքը): Ամո՛թ մեզ, ամո՛թ մեզ:

ԱՐՏԱՇԵՍ. Ես ուրիշ բան չէի սպասում այդ անասունից:

ԿԱՐԱՍՈՎ ԵՎ ՄԵԶԲՈՒՐՈՎ.


(Բարձրաձայն և երկարատև ծիծաղ):

Վարագույր