դիմավորում է Եփրեմին, շիկահեր աղջիկը՝ Վլասին Աբդուլայի ընտանիքը Պարսկաստանումն է։ Նա շոյելով փոքրիկների գլուխը, տալիս է նրանց մի-մի խնձոր և իր երկու կրոնակիցների հետ անցնում է ընդհանուր կացարանը, որ պատշգամբի աջ ծայրումն է։
ՊԱՏԿԵՐ V
Խղճուկ սենյակ, հատակը հողե, պատերը խոնավ, բորբոսնած, առաստաղը ցածր ու ծուռ։ Խորքի պատի ամբողջ երկարությամբ տախտակե մերկ թախտ, վրան, մի անկյունում ներքնակների, վերմակների ու բարձերի մի կույտ։ Առաջին պլանի վրա սեղան՝ առանց սփռոցի, վրան մի կտոր հաց, մի քիչ պանիր և մի ափսե եփած գետնախնձոր։ Սեղանի քով շատ հսարակ աթոռներ։
Ձախ կողմից գալիս է Եփրեմն իր փոքրիկի ձեռը բռնած։ Նրա ետևից գալիս է կինը, հագուստի ետ ծալած թևերն առաջ քաշելով։ Եփրեմը երեխային տալիսէ մի գետնախնձոր, ինքն էլ շտապ-շտապ ուտում է մի քանիսը, ապա ձեռքի շարժումով կնոջը պատվիրում է երեխայի հետ դուրս գալ։
ՊԱՏԿԵՐ VI
Ձախ կողմից եկել են Վլասն ու Աբդուլան ու նստել սեղանի քով։ Նրանք դեռ հուզված են չորս բանվորների կործանման համար։ Ամենը միաբերման մեղադրում են Բաբութչյանին, որ չկատարեց Խալիֆյանի պահանջը՝ նոր կացարան շինել բանվորների համար։ Նրանք անհամբեր սպասում են Խալիֆյանին և շուտ-շուտ նայում են դռների կողմից։
Ներս է մտնում Խալիֆյանը։ Բանվորները ոտքի են ելնում խորին պատկառանքով։ Խալիֆյանը ընկերաբար սեղմում է յուրաքանրյուրի ձեռը։ Խորհրդակցություն։ Որոշվում է կազմակերպել մի մեծ բողոք ոչ միայն Բաբութչյանի կամ Մարկոզովի, այլև՝ բոլոր հանքատերերի դեմ։