ՊԱՏԿԵՐ X
Մութ մառախլային գիշեր է։ Անսալահատակ, ցեխոտ փողոց վիշկաների մեջ, աղոտ լուսավորված մի բարձր էլեկտրական լամպարով։ Աջ պլանի վրա մի հարկանի քարաշեն կիսախարխուլ տան պատը, որի մեջ երեք փակ լուսամուտներ։ Խորքում, հեռու երևում են նավթային լճակներ, ավելի հեռու՝ վիշկաների սև անտառը, հատ-հատ լույսեր, ծուխ շոգի։
Ձախ կողմից գալիս է Աբալյանը։ Հագած է անթափանցելի վերարկու, որի վեր բարձրացրած օձիքը կիսով չափ ծածկում է նրա երեսը։ Նա մոտենում է լուսամուտներից մեկին, մյուսին, ականջ է դնում և, վերջապես, կանգ է առնում վերջինի մոտ և աշխատում է փեղկի արանքով դիտել, թե ովքեր են ներսում և ինչ է կատարվում այնտեղ։
ՊԱՏԿԵՐ XI
Խորհրդակցությունն Աբդուլլայի սենյակում շարունակվում է։ Վիճաբանությունը տաքացել է։
ՊԱՏԿԵՐ XII
Աբալյանը գոհ է իր տեսածով ու լսածով։ Վերարկուի մի փեշը ետ քաշելով, գրպանից դուրս է բերում հուշատետրը և մատիտով գրում է լսածները։ Երևում է նրա կողքին կախած մաուզերը։
ՊԱՏԿԵՐ XII
Խորհրդակցությունը Աբդուլլայի սենյակում վերջացել է։ Որոշված է գործադուլը հայտարարել հինգ օր հետո և ազդանշանը պիտի տրվի Մարկոզովի հանքերից։ Խալիֆյանը կարդում է գործադուլի լոզունգները.
— Նոր բանվորական կացարաններ առողջապահական կանոնների պահանջման համապատասխան։
— Աշխատավարձի ավելացում 30 տոկոսով։