Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ասացեք, որ կաշխատեմ մի քանի օրում հորը մաքրել, վերջացնել, թող չանհանգստանա:

Բարութչյանը գնում է: Նրան հետևում է Աբալյանը, Օսմանի հեգնական հայացքն ուղեկցում է Աբալյանին: Նա ծիծաղում է:

Խալիֆյանը զարմացած նայում է 0սմանին. — ի՞նչ պատահեց, ինչ ու ես ծիծաղում:

— Չտեսա՞ր, Տիգրան աղա, ինչպես նա սպրդնեց ու դողաց, երբ ես մտիկ էի անում նրա երեսին: Հիմա ինչո՞վ ասես, կարող եմ երդվել, որ քսանումեկերորդ հորը նա է փչացրել, քո օգնականը:

Խալիֆյանը, հանկարծ ինչ-որ հիշելով, մտածում է Օսմանի ասածի մասին:

ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ

ԹԱՄԱՐԱ մենակ, հետո ԱննԱ ԳԱՍՊԱՐՈՎՆԱ

ՊԱՏԿԵՐ I

Բարութչյանն Աննա Գասպարովնային պատմել է Արտեմ Պետրովիչի Խալիֆյանին արած առաջարկության և Խալիֆյանի մերժման մասին: Աննա Գասպարովնան էլ բոլորը պատմել է աղջկան, բացի Խալիֆյանի մերժումից: Հոր վարմունքն այնքան վիրավորել է Թամարայի ինքնասիրությունը, որ ահա երկու օր է, նա իր սենյակում փակված լալիս է ու անիծում իր ճակատագիրը:

Երեկո է, Թամարան տխուր ու մտազբաղ նստած է: Նա աշխատում է ընթերցանությամբ ցրել իր մտքերը, չի կարողանում: Գիրքը մի կողմ դնելով, վեր է կենում ու սկսում է անցուդարձ անել:

Ներս է մտնում Աննա Գասպարովնան զուգված ու զարդարված: Նա հագել է իր լավագույն զգեստն ու ամենաթանկագին գոհարները, նա պատրաստվել է կլուբ գնալու: Այսօր այնտեղ սեզոնի ամենաշքեղ երեկույթն է: Տեսնելով Թամարային