Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ամբողջ բանվորությունը գործադուլ հայտարարեց և քաղաքի բանվորությունը գալիս է քաղաք։ Ահա, նայեցեք։

Նա ետ է ձգում խորքի դռների վարագույրը։ Բոլորը նայում են դեպի փողոց և սարսափահար ետ են կանգնում։

Խալիֆյանը, բռնելով Օսմանի թևը, ասում է․

— Գնանք, Օսման, միանանք մեր ընկերներին։

Գնում են։

Թամարան, ուշաթափվելով, ընկնում է Անֆիսայի գիրկը։

Արտեմ Պետրովիչը և բոլոր հյուրերը գունատվում են։

ՎԵՐՋ