Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԱՏԿԵՐ X

Մարկոզովների բնակարանը կահավորված է նույն չափ հարուստ, որչափ սալոնը, միայն տարբեր ոճով։ Խորքում աջ և ձախ լուսամուտներ, որոնց միջև լայն դռներ, որ տանում են դեպի փողոցի կողմի պատշգամբը։ Մի դուռ աջ պատը մեջ, որ տանում է դեպի սեղանատուն։ Այդ դուռը բաց է, երևում է ճաշի պատրաստ սեղանը և նրա քով աշխատող Անֆիսան։ Մի ուրիշ դուռ ձախ պատի մեջ, դեպի նախասենյակ։

Արտեմ Պետրովիչը մեծ շատրվանի առթիվ ճաշի է հրավիրել մի շարք հանքատերերի և գործարանատերերի։ Ընդունարանը հետզհետե լցվում է հյուրերով, որոնք գալիս են ձախ կողմի դռնով։

Արտեմ Պետրովիչը երջանիկ է անսահման։ Նա սպասում է Տիգրան Խալիֆյանին, որին համարում է օրվա հերոսը։ Նա գնել է մի ոսկյա ծխախոտաման, ադամանդներով վերնագրել է տվել Խալիֆյանի անուն՝ վերը, իսկ իր անունը՝ վար և մտադիր է այսօր ճաշի ժամանակ հանդիսավոր կերպով նվիրել նրան։ Նա ոսկե տուփը ցույց է տալիս հյուրերին, որոնք արտահայտում են իրենց հիացմունքը և գովում են երջանիկ նավթարդյունատերի բարությունն ու վեհանձնությունը։ Թող այսուհետև էլ չար մարդիկ չաղաղակեն, թե կապիտալիստը չգիտե վարձատրել տաղանդն ու աշխատանքը։

Աննա Գասպարովնան անհանգիստ է։ Աբալյանն ուշանում է։ Թամարան ուրախ է այսօր առաջին անգամ։ Վերջապես, նա պիտի հաճույք ունենա Տիգրան Խալիֆյանի հետ մի ուրախ սեղանի քով ճաշելու և կարող է ջարդել նրա սրտի սառույցը։ Նա ստեպ-ստեպ նայում է թևի ժամացույցին։ Նա մի քանի վայրկյան ևս, և ահա ձախ դռների մեջ երևում է Խալիֆյանը։ Ընդհանուր զարմացում։ Օրվա հերոսը հանդիսավոր ճաշկերույթին եկել է աշխատանքի նավթաթաթախ և մրոտված հագուստով, վիրավոր ձեռքը կրծքին կապած։ Ավելի մեծ զարմացում, երբ նրա ետևից ներս է մտնում կաղեկաղ Օսմանը և կանգնում է դռան առջև։ Այնուամենայնիվ հյուրերի մի մասը ծափահարում է. Խալիֆյանն անտարբեր