Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրոք նա հպարտացել է հերոսուհու հոգեական դրաման, ընդգծել միջավայրի դաժանությունը նրա նկատմամբ և այլն։

Դրաման առաջին անգամ բեմադրվեց թատրոնում։ Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Հ․ Արելյանը-Գիժ Դանիել, Գուլազյանը-Ջահավիր, Դուրյան-Արմենյանը-Սոնա, Հասմիկը-Զառնիշան, Ալիխանյանը-Մուրադ։ Այնուհետև ինչպես «Նամուս» դրաման, «Չար ոգին» էլ մշտապես մնաց հայ թատրոնի խաղացանկում։ Սովետական շրջանում դրաման բեմ բարձրացավ 1926 թվականին Լ․ Քալանթարի բեմադրությամբ։ Գլխավոր դերերում հանդես եկան՝ Հ․ Արելյանը-Գիժ Դանիել, Ա․ Ոսկանյանը-Սոնա, Ա․ Ավետիսյանը-Չոփուռ Կարապետ։

Նույն ռեժիսյորի բեմադրությամբ դրաման 1953 թվականին թատրոնում։ «Չար ոգի» հայ դրամատորգիայի ամենասիրված և տարածված երկերից է, խաղացվել է հայկական թատրոններում, գյուղական վայքերում։ «Չար ոգի» դրամայի հիման վրա գրվեց նաև սցենար և նկարահանվեց Հայկինոլի կողմից։

ԱՐՀԱՎԻՐՔԻ ՕՐԵՐԻՆ

1914 թվականին Շիրվանզադեն ճամփորդում է Հայաստանի այն վայրերում, ուր տեղի եին ունենում, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ռուս-թուրքական ռազմաճակատի գործողությունները։ Գրողի վրա ծանր տպավորություն են թողնում արևմտահայերի աղբերգությունը, թուրքական բռնակալության կողմից կազմակերպվող արյունալի ջարդերն ու մասայական կոտորածները։ Այնուհետև 1914-1915 թթ․, աղբեր գուկան իրադարձությունների ազդեցության տակ, նա գրում է «Արհավիրքի օրերին» դրաման։ Սկզբնապես 1915 թ․ մայիս-նոյեմբեր ամիսներին գրված վարիանտը վերանորոգված է «Արյան օրեր»։ Հետագայում նա կրկին մշակում է դրաման, փողում է վերնագիրը , մի շարք պատկերներ, դուրս է հանում և մի կերպար։ Դրամայի վերջնական մշակումը ավարտվում է 1916 թվականի մայիսին։

Դրաման առաջին անգամ տպագրվել է 1917 թ․ Բաքվի «Գործ» ամսագրում է(№ 5—6), երկրորդ անգամ տպագրվել է սույն հրատարակության մեջ։ Խմբագրական կոլեգիա հարկ է համարել դրամայում կատարե մի քանի փոքր կրհատումներ։

«Արհավիրի օրերին» դրաման բեմադրվել է 1917 թ․ հոկտեմբերի 23-ին Արտիստական թատրոնում (ռեժիսոր սեվումյանի)։ Ինչպես նշում է մամուլը, Շիրվանզադեի նոր գրաման մեծ հետաքրքրություն է առաջացրել հավարվել էր ահագին բազմություն, թատրոնը ծայրեիծայր լիքն էր։

«Մշակ»-ում լույս են տեսնում մի շարք թնր ու դեմ հոդվածներ։ Դրա խառներից մեկը, օրինակ, գրում է, թե զատրյուն ռելիստ Շիրվանզադե։