Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի՞թե ձեր հետևից վազելով ամեն վայրկյան չէի փաթաթվում ձեր պարանոցի՛ն։ Ո՞ւր էիք այն ժամանակ։ Ինչո՞ւ էիք ինձ հրում։ Զբաղված էիք, հա՛, հա՛, հա՛։ (Դառը ծիծաղ): Ահ, արժե՞ր միթե ուշադրություն դարձնել ինձ վրա, ինձ, որ ձեր ապարանքի զարդերից մեկն էի։


ՍՏԵՓԱՆ․ (Սամսոնին): Լսիր, լսի՛ր։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ավելի ոգևորված): Ա՛հ, դուք մտածում էիք, «Ի՞նչ կա, նա իմ սեփականությունն է, իմ հարստության հրապույրով գնված։ Ոչ ոք չի կարող նրան խլել ինձանից։ Պահապաններ կան նրա վրա՝ մայրս, քույրս, ազգականներս, հասարակական կարծիքը։ Ինչո՞ւ իմ թանկագին զգացումները միայն նրա վրա շռայլեմ։ Ես հարուստ եմ, կարող եմ ամենագեղեցիկ կանանց սերը գնել շուկայում, ինչպես գնում եմ իմ ձեռնոցները, իմ կոշիկները։ Իսկ նա թող տանը մնա, այնպես ի միջի այլոց։ Եվ գնեցիք, և վայելեցիք։ Ի՞նչ եք ուզում այժմ ինձնից։ Ես ոչ նախանձում եմ, ոչ բողոքում, ես․․․ զզվում եմ ձեզանից։ (Արագ քայլերով գնում է աջ կողմի երկրորդ դռներով)։


ՏԵՍԻԼ 16



ՆՈՒՅՆՔ, առանց ԱՐՄԵՆՈՒՀՈՒ


ՍԱՄՍՈՆ. (Կատաղած, շնչասպառ): Մայրի՛կ, այժմ ամեն ինչ վերջացավ։ Հրամայիր ծառաներին, որ այդ մարդը գալիս՝ վռնդեն իմ տնից։ Թո՛ղ Գարեգինը դուրս գա առաջ և ասի։ «Կորեք, պարոն, դուք պատվի գող եք»։

ՎԻԻԳԻՆԵ. Ես քո հրամանը իսկույն կհայտնեմ Գարեգինին։ (Ուզում է գնալ):

ՍՏԵՓԱՆ. (Բռնելով Վիրգինեին): Կա՛ց, քո գործը չէ։

ՎԻՐԳԻՆԵ. (Ստիպված կանգ է առնում, կատաղությունից ատամները կրճտելով):

ՍԱՄՍՈՆ. (Ստեփանին): Այո՛, ազատամիտ բարեկամ, նայիր