Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱՄՍՈՆ. (Բարձր ձայնով): Անառա՛կ, ես քո գլուխը կջախջախեմ։ (Աթոռը բարձրացնում է Արմենուհու վրա):


ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Երեսը համարձակ Սամսոնին դարձնելով և գլուխը աներկյուղ բարձրացնելով): Ջախջախեցե՛ք։


ՏԵՍԻԼ 15



ՆՈԻՅՆՔ, ՍՏԵՓԱՆ, ԵՂԻՍԱԲԵԹ ԵՎ ՎԻՐԳԻՆԵ


ՍՏԵՓԱՆ. (Սամսոնի գոռոցին շտապով վազել է ձախ կողմի առաջին դռներով): Ի՞նչ ես անում, խելագա՛ր։ (Ընկնում է Սամսոնի և Արմենուհու մեջ):

ԵՂԻՍԱԲԵԹ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դտներով, Ստեփանից հետո):

ՎԻՐԳԻՆԵ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դոռներով, Եղիսաբեթից հետո):

ՍԱՄՍՈՆ. (Նայել է Արմենուհու համարձակ դեմքին: Աթոռը ցած է իջեցնում):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Քաջություն չունեցաք մի հարվածով վերջ տալու խնդրին։

ՍԱՄՍՈՆ. Ձեզ նմաններին չեն սպանում, այլ խեղդում են շան պես։ (Աթոռը շպրտում է մի կողմ):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Այդ չէ, ձեր խիղճը բողոքեց։ Դուք զգացիք, որ զրպարտում եք ինձ, կարծելով, թե ես նույնն եմ, ինչ որ դուք։ Ոչ, եթե ես կամենամ անել ձեր արածը, մի վայրկյան անգամ չեմ մնալ ձեր տանը։

ՍՏԵՓԱՆ. Այդ այնքան ճիշտ է, որքան ինքը ճշմարտությունը, կարող եմ երդվել։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ինչո՞ւ գազանացաք։ Ո՞ւր էիք այն ժամանակ, երբ ես պատրաստ էի կյանքս զոհել մի օր սիրելու և սիրվելու համար։ Մի՞թե իմ սիրտը ժամացույցի մեքենա էր պողպատից շինված։ Մի՞թե այն չէ՞ր եռում բուռն զգացումներից ձեզ համար, երբ դուք գործերով էիք զբաղված։ Միթե ես չէի՞ փափագում իմ երազների մարմնացումը տեսնել ձեր մեջ և միմիայն ձեր մեջ։