ՏԵՍԻԼ 11
ՆՈՒՅՆՔ, ՍԱՄՍՈՆ, ՎԻՐԳԻՆԵ, ԵՂԻՍԱՐԵԹ, ԿՈՍՏԱՆԴԻՆ և ծառաներ
ՀՄԱՅԱԿ. Մի՛ թուլանաք, եկեք։ (Նորից գրկում է Արմենուհուն): Դուրս գնանք այդ երկաթե ցանկապատից, և հաղթանակը մերն է։
ՎԻՐԳԻՆԵ. (Երևում է պատշգամբի մի ծայրում և արագ անցնում է մյուս ծայրը):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Նկատում է Վիրգինեին, ազատվում է նորից Համայակի գրկից ու ճչում): Ա՜հ։
ՀՄԱՅԱԿ. (Վախեցած): Ի՞նչ պատահեց։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Զարհուրելի ուրվականը։ Փախի՛ր, եթե չես ուզում կործանվել։
ՍԱՄՍՈՆ. (Բեմի հետևից բարձրաձայն): Ա՜ա․․․
ՀՄԱՅԱԿ. Մի քայլ անգամ չեմ անիլ առանց քեզ, թո՛ղ գա։
ՍԱՄՍՈՆ. (Երևում է պատշգամբի վրա, ձեռքին ատրճանակ, խելակորույս): Ստացի՛ր, քո պատիժը։ (Ատրճանակը բարձրացնում է):
(Վիրգինե, Կոստանդին, Մելանիա, Գարեգին, Եղիսաբեթ, միմյանց հետևից երևում են պատշգամբի վրա):
ՀՄԱՅԱԿ. (Կանգ է առել աներկյուղ և նայում է Սամսոնին):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ընկնելով Հմայակի առաջ, ծածկում է նրան իր մարմնով): Առաջ ինձ, հետո նրան։
ՍԱՄՍՈՆ. Ե՛վ քեզ, և՛ նրան։ (Ուզում է ատրճանակը արձակել, չի կարողանում, թուլանում է): Ա՜հ, չեմ կարող, չեմ կարող։ (Ատրճանակը ձգում է գետնին: Տանջվում է: Քիչ լռություն: Խեղդված ձայնով): Գնա՛ նրա հետ, ազատ ես։ (Հեկեկում է):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Գրկում է Հմայակին)։
ՎԱՐԱԳՈՒՅՐ