Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դամային անարգելու», անվանելով նրան պառավ, թեկուզ այդ դաման լինի հիսուն տարեկան։ Պահանջեցին, որ ես իսկույն ևեթ ներողություն խնդրեմ տանտիրուհուցս, ձեռն էլ համբուրեմ։ Ես բողոքեցի այդ վճռի դեմ, առարկելով, որ ազնիվ և պատվավոր դաման իրավունք չունի ինձ «արմյաշկա» անվանելու։ Պահանջեցի, որ տիկինը ետ վերցնի իր խոսքերը և ինձնից ներողություն խնդրի իր աներես շան վարմունքի համար։ Այս որ լսեց տիկինը, նորեն հիստերիկայի մեջ ընկավ։ Ես շտապեցի դուրս փախչել։ Գնացի նորեն սենյակ փնտրելու, նույն օրն իսկ գտա և տեղափոխվեցի։

— Շիրվանզադե,— ասաց ինձ այդ օրերը Րաֆֆին նենգամտորեն ժպտալով,— լսել եմ՝ էլի նոր սենյակ եք տեղափոխվել։

— Այո։

— Գիտեմ ինչու համար եք այդպես թափառում սենյակից–սենյակ։

— Հապա՜։

— Օդեր եք փնտրում։ Ոչինչ, շարունակեցեք, ես էլ ամուրի ժամանակ փնտրել եմ։

Օդեր ասելով՝ Րաֆֆին ակնարկում էր սիրուն կանանց։ Նրա կարծիքով սենյակս ստեպ–ստեպ փոխելու պատճառը գեղեցիկ տանտիրուհի կամ հարևանուհիներ փնտրելն է։ Րաֆֆին երբեմն լավ հոգեբան էր․․․

Այսպես թե այնպես Սուրբ–Դավթյան արվարձանի մի քանի տասնյակ տներ թափառելով՝ «Նամուս»-ն ավարտեցի։ Բայց սենյակային արկածներս շարունակվեցին։ Պատմեմ նրանցից մեկը, որ այսօր էլ մտաբերելիս շփոթվում եմ։ Այս անգամ կենում էի մի հնաշեն տան երկրորդ հարկում։ Սենյակս մի կողմից նայում էր դեպի մի ընդարձակ բակ, ուր տեղավորված էին տասի չափ ընտանիքներ՝ բաղկացախ հնավաճառներից, կոշկակարներից, խոհարարներից և այլն, ընդհանուր առմամբ բոլորն էլ չքավոր։ Վերին հարկի կես մասը տանտիրուհուս բնակարանն էր՝ իմ դեմուդեմի պատշգամբի վրա։ Մյուս կես մասում իմ սենյակն էր երկու ուրիշ սենյակների հետ, որոնցից մեկում մոռացել եմ ով