Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Մենք կերակրվում էինք մեր տներից ուղարկված ուտելիքներով։ Մի անգամ, գաղափար կազմելու համար, թեբանտարկյալներին ինչով էին կերակրում, մի գդալ Լո?ի ապուր վերցրի և իսկույն դեն թափեցի, զզվանքով նկատե¬ լով, որ անոթը, որից բաժանում էին ապուրը, այն է, ինլ-որ նախ ընթաց օրը հերթապահը տվել էր ինձ որպես կոնք ոտ¬ ներ լվանալու համար։ Մի ուրիշ անգամ հերթապահը քթի կեղտոտ թաշկինակի մեջ փաթաթած բերեց մի կտոր խմոր, ասելով, թե քլինի էէ իր կինն է թխել բարեկենդանի առթիվ։ Ես խնդրեցի խորին շնորհակալությունս հայտնել սիրալիր տիկնոջը, և երբ հերթապահը գնաց, րլինին գցեցի մկներին։ Տնից ստացված ուտելիքները մինչև ինձ հասնելը են¬ թարկվում էին մանրակրկիտ տնտղման և այնքան քրքրվում էին, որ երբեմն դժվար էր գիտենալ' ինչ է ուտելիքի անունը։ Ֆրանսիացիք ասում են* ((Շոգիից դաղված կատուն սառը ջրից ^1 է վախենում»։ Ցարական կառավարությունը երևի սարսափում էր, ենթադրելով, որ տիկին Շիրվանզադեն իր ամուսնուն ուղարկած կարկանդակի մեջ կարող է ուժանակ դնել, բանտը պայթեցնելու համար։ Սակայն մի անգամ նա չսխալվեց։ Տնից ստացել էի մի խորոված հավ, փորը լեցրած նուշով, չամիչով և համեմներով։ Հավը փաթաթած էր եղել նախ ճերմա կ թղթի, ապա «Новое обозрением լրագրի մի համարի մեջ։ Չգիտեմ ինչպես, հավի թևի տակ մնացել էր մի կտոր այդ համարից։ Նրա վրա կարդացի հետևյալ տո- ղերը. — Երեկ կեսօրից հետո, մոտ չորս ժամին անհայտ չա¬ րագործները, ռեվոլվերներից կրակելով, սպանեցին հայտնի հարուստ վաճառական Գ*-ցէ)ն։ Մարդասպանները փախչե¬ լով, ազատվեցին ձերբակալությունից։ Ես գուշակեցի, թե ովքեր են մարդասպանները, կամ, ավելի ճիշտ ասելով, մարդասպանը, որովհետև դա ուրիշ ոչ ոք չէր կարող լինել, եթե ոչ Ա*-նը։ Արյունռուշտ տեռորիստը, օգտվելով իմ և Աղա յան ի բացակայությունից, իրագործել էր իր մտադրությունը։ ճիշտ է, նա ամեն անգամ առաջինը ցին էր հիշում, երբ խոսում էր <րոչնչացման արժանի» հարուստների մասին։ 229