Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրտով խինդ, նա ավելի երիտասարդ էր, քան իննսուն տոկոսը 25—30 տարեկան երիտասարդներից։

Ես չեմ հիշում մի դեմք, որ ուրախությունից չժպտար այդ պարթևահասակ, հաղթանդամ մարդու բիբլիական կերպարանքը տեսնելիս։ Ընկերական շրջանների նահապետն էր ու զարդը։ Ցանկալի հյուր էր ամենուրեք, ուր երևում էր։

Իհարկե, բազմաթիվ բարեկամների հետ ուներ և չարակամներ թե իբրև բանաստեղծ և թե իբրև մանկավարժ։ Բայց բավական է որ ժպտար, և ամենաանհաշտ հակառակորդը հաղթված էր մարդու առջև։ Իսկ ժպտում էր Աղայանը միայն այնպիսիներին, որոնց անկեղծությանը հավատացած էր։

Բարի էր թուլության չափ, բայց և գիտեր չարը հալածել անխնա, թշնամի էր նախ և առաջ կեղծիքի և փարիսեցության։

Նա ասում էր․

— Թող իմ թշնամին կուրծքս ծակի առջևից, ես այնքան չեմ ցավիլ, որքան երբ կռնակիցս են հարվածում։

Աղայանը սկսնակ գրիչների խրախույսն ու հովանավորն էր։ Երբ առաջին անգամ հանդիպեցինք, գրկեց ինձ իր հսկայական թևերով, համբուրեց և ասաց․

– Ա՛յ տղա, դու որտեղի՞ց լույս ընկար, գրիր մի ծուլանար։

Եվ ես հետևյալ օրն իսկ սկսեցի «Նամուս»-ը գրել։

Ավետիք Ահարոնյանի առաջին գնահատողը Աղայանը եղավ, բայց միայն սկզբում, երբ երիտասարդ գրողը միայն գրող էր և ոչ դաշնակցության դիպլոմատ։

Հովհաննես Թումանյանին ճանապարհ ցույց տվողն Աղայանն էր, որ ղեկավարեց նրան մինչ կատարյալ հասունություն ու ինքը ետ մնաց նրանից։

Աղայանը ոգևորվում էր ինչպես դեռահաս պատանի, երբ մի ուրախալի երևույթ էր տեսնում երիտասարդության մեջ, վշտանում էր ինչպես հայր, երբ նրա սխալներն ու թերություններն էր նկատում։ Եվ ոչ ոքից չէր թաքցնում իր խորհածն ու զգացածը։ Լուսո և ստվերի փոփոխման հետ՝ փոփոխվում էր և՛ նրա տրամադրությունը։ Հայ դպրոցների փակման տարին շատ անգամ եմ նրա աչքերի մեջ