Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարմինը մեջքից թեքվել է մտքի ծանր գործողության ներքո։ Ֆիզիկականը հաղթահարվել, ընկճվել է մտավորի գորությամբ։ Շատ հավանական է, որ մի թեկուզ ոչ պակաս տաղանդավոր, բայց շաբլոնային արտիստ, Pcnseur-ին կներկայացներ վտիտ մարմնով, հյուծված կերպարանքով մեկը կամ այրում մեկուսացած մի ճգնավոր, գուցե և նրա առջևը կգներ ահագին ֆոլիանտներ կամ ձեռը կտար մի գրիչ: Բայց Ռոգենն այդպես չի երևակայել մտածողին։ Նա չի ուզեցել և չէր կարող իր նախորդների ու ժամանակակիցների հարթած ուղիով գնալ։ Նա իր համար նոր ուղի էր գտել։ Նույնն է արել նաև Բալզակի արձանի վերաբերմամբ, ներկայացնելով մեծ գրողին առանց որևէ աքսեսուարի, գրևթե մերկ։

Ռոդենը խորը հոգեբան էր և որպես այդպիսին, նա չի կարող ռեալիստ չլինել և զուր չեն ականավոր քննադատները և ակադեմիկոսները նրա անունը խոշորագույն ռեալիստների ցանկի մեջ մտցրել. վերջապես նա ինքը հպարտությամբ և պարծանքով ընդունեց այդ կոչյունը...

Բայց ինչ որ էլ ասեն քննադատներն ու բծախնդիր դիտողները, Ռոդենը տասնուիններորդ դարի վերջին քառորդի և քսաներորդ դարի առաջին քառորդի խոշորադույն ստեղծագործողներից մեկն է, եթե ոչ ամենախոշորը արվեստների ասպարեզում։ Նա նույնն է արձանագործության մեջ, ինչ որ վիպասանության մեջ Բալզակը, Ստենդալը, Դոստոևսկին, Տոլստոյը։

Չեմ հիշում, նույն աշնա՞նն էր, թե՞ հաջորդ տարին, երբ առաջին անգամ այցելեցի «Անկախ արտիստների» մի ցուցահանդեսը։ Այդ ընկերությունը մեծ սալոնների հետ կապ չունի և նույնիսկ նրանց հակառակ ուղղությամբ է կազմված։ Այդ ընկերության մեջ կարող են անխտիր մասնակցել ամենքը, այսինքն և՛ պրոֆեսիոնալ արտիստները, և՛ ամատեորները։ Նրա ցուցահանդեսների դռները բաց են ամենքի հա֊մար։ Այդտեղ է, որ այցելուն հանդիպում է արտառոց երևույթների։ Պատմեմ նրանցից մեկը, որի մասին ես ժամանակին գրեցի մի հայ լրագրում։

Բավական անվանի մի նկարիչ, կամենալով ծարի ենղթարկել ցուցահանդեսը և լրագրական քննադատությունը,