միակ մրցանակը միջին բանվորի սովոկան օրավարձն է՝ 4—5 ֆրանկ (այն ժամանակ 1 ռուբլի 50 կ․—1 ռ. 80 կոպ․)։ Մի օրավարձ, որ հազիվհազ փրկում է նրանց սովամահ լինելուց։ Դեռ լավ է, որ նրանց թույլ է տրվում աշխատանքից հետո ժողովել դարակներից դեն շպրտված մսի անպետք կտորները կամ ձկների հոտած գըլուխներն ու պոչերը։
Իսկ տերե՞րը։ Ահա նրանք։ Կանգնած են դարակների հետևում իրենց իրավունքների գիտակցությամբ գոռոզ։ Նրանք արգոսի աչքերով հսկում են, որ ոչ մի կտոր մթերք շփչացվի, կաղամբի ու սոխի ոչ մի գլուխ չկորչի։ Նրանք իրենց սովորական հագուստի վրա կրում են երկայն կտավյա շապիկներ։
Առանձին տպավորություն են գործում մսավաճառները։ Գրեթե ամենքն ունեն միևնույն կերպարանքը — հաստափոր, հաստապարանոց, կարմրերես։ Նրանք իրենց երկայն ու լայնասայր դանակներով և արյունաներկ շապիկներով նմանվում են պարսկական ֆարրաշների։ Նրանք դանակի մի հարվածով կիսում են կովերի ու ոչխարների առաստաղից կախված դիակները։ Զարմանալի վարպետներ են իրենց գործում։ Մի գործ, որ համարվում է շատ շահավետ, նույնիսկ նախանձելի։ Ճիշտ է, թե ոչ, չգիտեմ, բայց պատմում են, որ այդ մսավաճառներից ոմանք մեծահարուստ տնատերներ կամ բանկիրներ են։ Մի ժամ հետո նրանք պիտի դեն ձգեն իրենց արյունաշաղախ շապիկները և գնան նստեն իրենց անկիզելի սնդուկների առջև և այնտեղ հաշվեն իրենց առավոտյան վաստակը։
Անցանք շուկայի բոլոր բաժինները երկայնությամբ ու լայնությամբ, այսինքն՝ մի շարք խաչաձև փողոցներ։ Ամենուրեք գետինը ծածկված է կաղամբի տերևներով, փտած գետնախնձորով, ոչխարի ու տավարի անպետք փորոտիքներով։ Եվ այդ կեղտի ու ապականության մեջ են որոնում իրենց օրվա պարենը մուրացկաններից շատերը՝ անտեր շների ու կատուների և առնետների ընկերակցությամբ։ Բայց ո՜րքան ծաղիկներ։ Ոչ մի բան այնքան շատ չէ, որքան նրանք։ Ամբողջ դեզեր ու բլուրներ են, դասավորված