Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուղղակի գետն ի վրա։ Նրանք են, որ երանգավորում են շուկան, տալով նրան տոնական տեսք։ Միևնույն ժամանակ նրանք են, որ բողոքում են շրջապատող ապականության դեմ, բայց շատ չի անցնիլ, ընդամենը մի կամ շատ-շատ երկու Ժամ և բոլորը, բոլորը կտեղափոխվեն մեծ քաղաքի հարյուրավոր ու հազարավոր ծաղկավաճառանոցները։ Այնտեղ նրանք երիտասարդ աղջիկների ճկուն մատնեքով կմաբրվեն, կդասավորվեն և կբռնեն իրենց արժանավոր տեղը։ Հետո՞։ Հետո կցրվեն թատրոնները և սալոնները...

Անշուշտ Փարիզն աշխարհի ամենածաղկառատ և ամենածաղկասեր քաղաքն է։ Գոնե ես ոչ մի տեղ չեմ տեսել ծաղիկների այդպիսի առատություն, ոչ նույնիսկ ծաղիկների ոստան Նիցցայում։

— Ա՛յ մարդ,— խոսեց հանկարծ Սոմիկոն, որ լուռ և հորանջելով հետևում էր ինձ,— լսել եմ, որ այստեղ, գետնի տակ ճաշարաններ կան։

— Այո՛, կան։

— Ասում են այնտեղ խաշ էլ են պատրաստում, ճի՛շտ է։

— Միանգամայն։

— Դե ի՛նչ ենք զուր տեղը թրև գալիս, գնանք մի-մի բալքին ուտենք։

— Հեր օրհնած, նոր ընթրեցինք, է՞լի ես ուզում ուտել։

— Չէ, լուսաբացին խաշը լավ բան է։ Գնա՛նք։

— Լա՛վ, գնա՛նք,— համաձայնվեցի ես բարեկամիս սիրտը չկոտրելու համար։

Ես Սոմիկոյին առաջնորդեցի շուկայի ներքնահարկերից մեկը, որ ինձ ծանոթ էր։ Այդ ստորերկրյա ճաշարանները համաշխարհային համբավ ունեն։ Յուրաքանչյուր օտարական հետաքրքրվում է գեթ մի անգամ տեսնել։ Ֆրանսիացիներն ասում են, թե Ռոմանով մեծ իշխաներն են տվել նրանց այդ համբավը և առաջին անգամ կյանքից հղփացած Վլադիմիրն է մտել այնտեղ։

— Բայց գիտես,— ասացի ես մի քիչ Սոմիկոյին շփոթեցնել ու նպատակով,— ասում են այդ ճաշարանները շատ էլ անվտանգ չեն այցելուի համար։