Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես գրպանումս ոևոլվեր ունեմ, ահա,— պարծեցավ նա, ցույց տալով իր նագանը։

— Այդ ոչինչ, ավելի լավ է մատանուդ ադամանդը շուռ տաս դեպի ներս, իսկ ծխախոտիդ ոսկե տուփը գրրպանիցդ դուրս չբերես։

— Ի՞նչ է, ապաշնե՞ր կան։

— Ավելի վատ, քան ապաշները — ընդհատակյա կավատներ, ապաշներին իսկ շահագործողներ... Բայց մի վախենար, լույսը բացվելու վրա է, ամենաքաջ եղեռնագործըն անդամ սարսափում է լույսից։

Մենք քարե սանդուղքով իջանք վար և մտանք մռայլ լուսավորված մի նկուղ շատ ցածր առաստաղով, հողե հատակով և ծխից ու մուխից սևացած պատերով։ ճաշարան անուն կրող այդ նկուղը մեկն էր այն որջանոցներից, որոնց մասին օտար այցելուներին զգուշացնում են Փարիզի ուղեցույցները։

Մեզ դիմավորեց միջին տարիքի մի վհուկ, ոչ նիհար, ոսկրոտ, ալեխառն մազերը գզգզված, ինչպես սովորաբար մեր երևակայությունը պատկերացնում է վհուկին, այլ հաղթանդամ, գեր, ինչպես լավ սննդված զվիցերականերական մի կով, և կարմիր, ինչպես ճակնդեղ։ Նա առաջարկեց մեզ փայտե սեղանի քով երկու տաբուրետ և ինքը, ձեռները դնելով փարթամ կոդերին, սպասեց պատվերի։

— Երկու փորոտիք,— ասացի ես և մի հայացք ձգեցի իմ շուրջը։

Սխալված չէի։ «ճաշարանում» գրեթե ոչ ոք չկար, բացի մի խումբ մթերաբեր սայլապաններից, որոնք եկել են այդտեղ իրենց մարմինները տաքացնելու մի մեծ երկաթե վառարանի քով և մի տաք բան ուտելու անխուսափե՛լի աբսենտից հետո։

Հաղթանդամ վհուկը մեր առջև դրեց երկու փոքրիկ երկաթյա կրակարաններ (մանղալ) վառ ածուխով լեցան, նրանց վրա տեղավորեց մի-մի մեծ ափսե մատնաչափ հաստությամբ և իսկույն լցրեց տավարի թե ոչխարի փորոտիքներից պատրաստած հեղուկը։ Դա իսկական մեր ավանդական