Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արվեստական բաց մանիշակագույն ներկով։ Մարդ մի արտասովոր ուրախություն է զգում, նայելով նրա ընթացքին, և թվում է, թե տեսածն երազ է։

Մենք, իհարկե, Ժնեում չպեաք է մնայինք։ եկել էինք լեոների հստակ օդը շնչելու և Փարիզի աղմուկից ու իրարանցումից հոգնած մեր ներվերին հանգստություն տալու։ Մի օրվա մեջ ես ժամանակ չունեցա հետաքրքրվելու Ժնևի փոքրիկ թանգարանով, նրա թատրոններով և ոչ նրա մոնումենտներով։ Միակ բանը, որ գնացի տեսնելու, Կալվինի հիմնած համալսարանն էր, այն էլ արձակուրդների պատճառով փակ էր։ Գնացի կաֆե «Լիրիկ», որ հայ ուսանոցների սիրած սրճարանն էր, ոչ ոքի չհանդիպեցի։ Փարիզից հետո Ժնևն ինձ թվաց մի կիսամայի գյուղաքաղաք։

Շոգենավ նստելով, ուղևորվեցինք Լոգան։ Բաբեկամ մարդկանց ասելով, ավելի հարմար էր այնտեղ ընտրել մի լեռնային պանսիոն։

Նավային ճամփորդությունը Զվիցերիայում ամենահաճելի զբոսանքն է։ Ջուրն ու հողը իրարու հետ մրցելով, մերթ մեկն է գրավում հայացքդ, մերթ մյուսը։ Չգիտես, որն է ավելի հմայիչ մարգարտագույն Լեմանի ջրերի անթիվ ձկնիկների խա՞ղը, թե՞ ափերի կանաչազարդ պարտեզները, այգիներն ու մարգերը գյուղական մաքուր տնակներով։ շոգենավը պակաս հետաքրքրական չէ ճամփորդների բազմությամբ և բազմատեսակությամբ։ Ւնչպես ամենուրեք, այստեղ ևս գերազանցում են անգլիացիներն ու ամերիկացիները։ Շատ քիչ ֆրանսիացիներ և իտալացիներ են երևում։ Նրանք կարիք չունեն Զվիցերիա գալու։ Նրանց հայրենիքի ամառանոցները պակաս զմայլելի չեն։ Ֆրանսիա, Իտալիա և Զվիցերիա, երեք երջանիկ քույրեր գրավել են Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերը և մրցում են իրարու հետ։

Հաճախ լսում եմ ռուսերեն լեզու, մեծ մասամբ հրեական առոգանությամբ։ Նրանք են ամենից բարձրաձայն խոսում և ամենքից զորեղ շարժումներ անում։

Լողանում, ժամանակավորապես տեղավորվելով մի պանսիոնում, որդիներիս ուղարկեցի լեռները լրագրական