Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իմ մորեղբայրն եք և շատ բարկացել եք, որ ես թույլ եմ տալիս մի օտարականի ինձ հետամուտ լինելու:

— Ի՞նչ է սպասում նա ձեզանից,— հարցրի ես։

— Երևակայեցեք, առաջարկում էր, որ ես իր հետ ամուսնանամ։ Հավատացնում էր, որ ինքը հայտնի կոմերսանտ է, Մարսելի նշանավոր հարուստներից մեկը, որ բարի մարդ է, առատաձեռն։ Գլխավորն այն է, որ անվերջ պարծենում էր իր քաջությամբ և անվեհերությամբ։ Երդվում էր, թե երեք անգամ ճամփորդել է Ալժիրիայի խորքերում որպես որսորդ, թե երկու առյուծ է սպանել, երեք վագր, թե կարող է ինձ ցույց տալ նրանց խրտվիլակները, եթե ես համաձայնվեմ նրա հետ Մարսել գնալ։ Նա խոսում էր, խոսում, ես մտքումս ծիծաղում էի, նայելով նրա ուռած փորին։ Կարո՞ղ եք երևակայել մեր ամուսնությունը,— շարունակեց օրիորդը, բարձրաձայն ծիծաղելով, ես քսանումեկ տարեկան, նա իմ հորից հինգ տարով ծեր։ Ինչ կասեն իմ ընկերուհիները. գիտեք, նա հավատաց, որ դուք իմ մորեղբայրն եք։ Նա մինչև անգամ ուզում էր ձեզ հետ խոսել իմ մասին և ձեր թույլտվությունը խնդրել, որ ես ամուսնանամ նրա հետ։ Հետաքրքրական է գիտենալ, դուք ի՞նչ պատասխան կտայիք նրան, եթե ես կատակի համար թույլ տայի ձեզ հետ խոսելու։

— Ես նրան կասեի, որ դուք մի աննման ծաղիկ եք, որին ձեր գեղեցիկ հայրենիքը երբեք չի համաձայնվիլ իր ձեռքից բաց թողնելու։

— Ինչ է, դուք Եվրոպա եկել եք կոմպլիմաններ սովորելու՞, այդ լավ չէ,— արտասանեց օրիորդը կես կշտամբանքով ու կես կատակով։— Վերջը լսեցեք։ Ես նրան ասացի, որ կովկասցիները կանանց վերաբերմամբ շատ խիստ են, որ նրանք թույլ չեն տալ կատակներ անելու։ Ասացի, որ դուք շատ վտանգավոր մարդ եք, եթե համարձակվի ձեզ հետ իմ մասին խոսելու, գործը կարող է արյունահեղությամբ վերջանալ։ Ես մտքումս ծաղրում էի նրան, բայց երևակայեցեք, առյուծների ու վագրերի հետ կռվող մարդը վախեցավ:

— Մի՞թե։

— Այո՛, այո՛, վախեցավ, հավատացնում եմ ձեզ, թեև