նույնիսկ պատմաբաններ վարձելու, որ ապացուցանեն, թե հայերը սևամորթեր կամ կարմրամորթեր չեն։ Եթե այդ զարմանալի ճշմարտությունը չապացուցվեր, ամերիկյան ամղբոզջ հայությունը, որի 95 տոկոսը բանվորներ են, պետք է հալածանքի ենթարկվեր կամ վտարվեր Ամերիկայից։
Ա՞յս է արդյոք հայ վաճառականության կուլտուրական դերը օտար երկրներում թե՞ այն ոշորմելի գրոշները, որ նա մերթ ընդ մերթ զոհում է այս ու այն «ազգային» կամ «հասարակական» նպատակով, այն էլ իր կաշին փրկելու համար։ Փարիզի հայ գոհարավաճառները և հնավաճառները (antiquaire) իրենց բարոյական նկարագրով գրեթե նույնն են, ինչ-որ Ամերիկայի գորգավաճառները կամ առհասարակ բոլոր վաճառականները — «կորզիր առանց միջոցների խրտրության»։ Կա մի թեթև տարբերություն հների և նորերի մեջ, այն էլ չգիտեմ հօգուտ որ կողմի։ Հին սերնդի վաճառականը տակավին կրոնասեր է, աստվածավախ և դեռ չի դադարել մտածել իր հոգու փրկության» մասին։ նա ամեն կիրակի եկեղեցի է գնում, մոմ է վառում, աղոթում է, «երկնային դատավորից» թողություն է աղերսում շաբաթվա ընթացքում իր գործած երևելի և գաղտնի մեղքերի համար։ Զատիկ և ջրօրհնեք օրերին չի մերժում օրհնություն բաժանող սքեմավորին իր տանն ընդունել և «աջահամբույր» տալ: Երբեմն նա եկեղեցուն էլ է մի բան նվիրում, մի արծաթե սկիհ, մի մոմկալ, մի գորգ կամ դրանց նման մի իր, բայց պայմանով, որ պատարագիչ քահանան իր կիրակնօրյա քարոզում բարձրաձայն հիշատակն այդ մասին «ի գիտություն հայ քրիստոնեից հավատացելոց»։ Իհարկե, նա այդ պայմանը պարտավորական չի համարում, բայց պատարագիչը շատ լավ է ուսումնասիրել նրա հոգեբանությունը և գիտե, որ եթե չհիշատակի է չփառաբանի «ազնվազարմ» նվիրատվի «առատաձեռնությունը», չափազանց կվիրավորե նվիրատվին և կզրկվի նրա հովանավորությունից։ Հայ քահանան հայ վաճառականի կամակատար գործակալն է, հայ վաճառականը հայ քահանայի կթան կովն է։ Հոգեբանական տեսակետից նրանք Սիամի զույգն են, միասին ծնվել են և միասին էլ մեռնելու են:
Մի անգամ ես մի բան տեսա Փարիզի եկեղեցում, որի