Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թագմանվում։ Ինձ մեղադրում են, որ ես գրելիս ռսերեն եմ մտածում։ Կարճատեսներ, մտածեցեք ինչ լեզվով միայն ձեր մտածածը նախ մի բանի նման լինի, հետո հասկանալի։ Եթե իմ լեզվի մեջ երևում են ռսերենի նման դարձվածներ, այդ չի նշանակում, որ ես նրանց ուղղաձկի ռսերեսից եմ թարգմանել, այլ որովհետև հայոց լեզուն ուրիշ ձև չունե այս կամ այն միտքը արտահայտելու և միակ հայկականը իմ գործածածն է։ Զարմանալին այն է, որ ռուսաբանության մեջ ինձ մեղադրում են նույնիսկ այն մարդիկ, որ իրանք իմ քառորդի չափ հայերեն չդիտեն։ Իրանք չեն ամաչում գերմանաբանությունը խառնելով ռուսաբանության Հետ, ստեղծել մի հավաքական անճոռնի բարբառ, իսկ ինձ մեղադրում են հակահայկաբանության մեջ, ինձ, որ ծնվել եմ բուն ժողովրդի մեջ, սնվել եմ այնտեղ և մանուկ հասակիցս սկսած անգիր սովորել հինգերորդ դարի գրականությունը։

Առհասարակ Րաֆֆին այս միջոցներին լեզվի խնդրով շատ էր զբաղված և շարունակ այս մասին էր խոսում։

— Ահա հայ վիպասանի դրությունը,— ասում էր նա մի տեսակ դառնությամբ,— մի կողմից նա պետք է գաղափարի և ձևի մասին մտածի, մյուս կողմից մի աղքատ լեզու մշակելու համար գլուխ տրաքացնի։ Լուսավորված ազգերի մեջ ամեն մի առարկա իր որոշ անունն ունի, իսկ մենք դեռ նորենք զբաղվում առարկաների անուններ ստեղծելով։ Ասում են՝ գրաբար գրքերում շատ առարկաների անուններ կան։ Մեր ժամանակակից կյանքը այնքան տարբերվում է պատմական կյանքից, որ գրեթե ոչինչ նմանություն չէ մնացել ոչ մեր կերակրների, ոչ մեր հագուստների և ոչ տան կահկարասիների մեջ։ Ինչպե՞ս գրաբար անունները հարմարացնես այժմյան առարկաներին։ Մի դժոխային աշխատություն է մեղակում վեպ գրելը։ Դեռ հրապարակախոսը կարող է մի երկու հարյուր բառով յուր գլուխը պահել, իսկ վիպասանը ինչ ածե գլխին, որ ստիպված է հազար ու մի բան նկարագրել։ Երբ ես թարգմանում էի Զախեր-Մազոխի «Կայենի կրակվեք, այնպիսի խոչընդոտների էի հանդիպում այս կամ այն առարկայի անունը հայերեն թարգմանելիս, որ կատաղում էի․․․

Րաֆֆին ոչ մի հայ բանաստեղծի և վիպասանի լեզուն