Արդյոք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանան մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերական հային* Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունե-նալ, եթե ոչ, մենք կորած ենք, կամ կապրենք այնպիսի ամոթալի կյանքով, ինչպես ապրել ենք մթւչև այսօր։ Զգո՞ւմ էր արդյոք Րաֆֆին, որ ոչ մի մտավոր առաջնորդ հայի ընկերական հոդոլ զարգացմանը այնքան չէ նպաստել, որքան ինքն իր զորեղ գրչի միջոցով։ VII Ես արդեն ասացի, որ Բաֆֆին շատ քիչ էր ծանոթ եվ¬ րոպական գրականությանը։ Սակայն այն հեղինակները, ո֊ րոնց երկերը նա կարդացել էր կամ ուսումնասիրել, խորին ազդեցություն էին արել նրա վրա։ Եվ ոչ միայն այս, այլև դրոշմ ել էին նրա ապագա վեպերի վրա իրենց կնիքը։ Դեռ երիտասարդ հասակում նա այնքան էր ոգևորվեք էժեն Ս՛ուի «Թափառական հրեա))֊ով, որ կամեցել էր նույն ուղղությամբ վեպեր գրել։ Նա ինքը խոստովանում էր, որ «Խաչագողի հիշատակարանըX> սկսված է հենց այդ վեպի ազ¬ դեցությամբ, բայց հետո ենթարկված է փոփոխությունների։ Սակայն կարծում եմ, որ հոտառություն ունեցող ընթերցողի համար այժմ էլ շատ զգալի է այդ վևպի մեջ «Թափառական հրեա»-ի ազդեցությունը։ Այստեղ, ընթերցողին չշփոթեցնելու համար, հարկավոր եմ համարում նկատել, որ թեև «Խաչա¬ գողի հիշատակարանըя լույս է տեսել Բաֆֆիի մի շարք ու¬ րիշ վեպերից հետո, որոնց մեջ չէ երևում Սյուի ազդեցու¬ թյունը, բայց նա գրված է «Խենթօ-ից, «Կայծեր»-ից, «Դա- կիթ-ք*եկ»-ից, «Ջալալեդրքին»-ից և մյուս հետագա վեպերից առաջ։ Եթե չեմ սխալվում, նա սկսված է անմիջապես «Խրլ- վւիկ*>~ից և «Սալբիյ>-ից հետո, որոնք վերաբերվում են Բաֆ- ֆիի գրչի պատանեկան ժամանակներին։ Հայտնի բան է, Рաֆֆին, մտավորապես հասունանալով, չէր կարող երկար մնալ է. Սչուի ազդեցության ներքո։ Բայց Վիկտոր ձյուդոյի հրապույրը նրա աչքում վառ մնաց մինչև մահ։ Նա ծանոթ չէր գրականության պատմությանը։ Նա չգի¬
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/489
Արտաքին տեսք