Սպասում եմ Գևորգյան շքանշանի։ Արդեն ներկայացված եմ։
— Պատմեցեք այստեղի կռվի մասին։
— Ի՜նչ պատմեմ։ Սովորական գործ էր դա։ Համիդիականներ էին, մեծ թվով, չգիտեմ քանի հազար։ Սկզբում իրենք հարձակվեցին։ Երբ գրոհ տվեցինք, չկարողացան դրմանալ։ Փախցրինք մինչև այստեղ։ Ստիպեցինք ընդունել ճակատամարտը։ Նրանց դիրքը ավելի լավ էր։ Սիրում են բարձունքներ։ Ահա այն երկարավուն սարի թիկունքների վրա էին թանձր շարքերով։ Իսկ մենք այստեղ, ձորում։ Դիմադրեցին բավական ժամանակ։ Բայց կոտորվեցին, շատ կոտորվեցին։ Իրիկնադեմին փախան ցիրուցան։ Տեսնում եք այն րոլոր սև կետերը ձյունի վրա՝ դիակներ են։ Եթե ձորն իջներ, կտեսնեք որքան շատ են։ Սարերի լանջերն էլ ծածկված են նրանցով։ Ձյունն է թաքցնում նրանց։
— Ե՞րբ է տեղի ունեցել այդ մարտը։
— Հոկտեմբերի քսանը և մեկին։
— Այսօր նոյեմբերի քսանուերեքն է։ Ուրեմն ավելի քան մի ամիս է, որ այդ դիակները թափված են այստեղ։
— Այո։ Եվ, երևի դեռ երկար ժամանակ կմնան։
— Ինչո՞ւ չեն ժողովում։ Չէ որ օդը վարակում են և կարող են հիվանդություններ առաջանալ։
— Ո՞վ ժողովե։ Մենք ավելորդ սանիտարներ չունենք։ Իսկ իրենք՝ քրդերը, չեն էլ մտածում...
— Թույլ կտրվե՞ր նրանց, եթե կամենային գալ ու ժողովել մարդկանց։
— Իհարկե, թույլ կտրվեր։ Ո՞վ է խանգարում, բայց չեն գալ։ Քրդերը ուրիշ տեսակ մարդիկ են․ նրանք չեն հոգում ոչ միայն սպանվածների, այլև վիրավորների մասին։ Մի քանիսին վերցնում են, բայց շատերին թողնում են ու փախչում. կան այդ դիակների մեջ այնպիսիները, որ վերքից չեն մեռել, այլ սառնամանիքից։ Եթե ձորն իջնեք, կտեսնեք, որ նրանք մեծ մասամբ տկլոր են։
— Ինչո՞ւ։
Որովհետև գիշերները մերձակա քրդերը գալիս են թաքուն և նրանց հագուստը գողանում։ Ահա, տես եք։