զրահավորների վրա ոտք դնելու։ Սակայն չկան դռներ, որ չունենան բանալի։ Իտալական ինժեներ Մկրտիչ Բասմաճյանը, մի վերին աստիճանի կիրթ ոա սիրալիր երիտասարդ, կա գողացել էր Angrea Doria դրեդնոուտի հրամանատարին համոզել, որ Իտալիայի ծովային հզորությանբ ոչ մի վտանգ չի սպառնում մի հայ գրողի և նրա դստեր կողմից։ Եվ ահա մի օր Բոսֆորի ափի մոտ մեզ սպասում էր մի կոկիկ շոգեմակույկ՝ չորս մաքուր հագնված նավազներով։ Մենք ելանք նրա վրա և տասը րոպե չանցած արդեն տիտանի վրա էինք։
— Դուք այստեղ կտեսնեք գիտության վերջին խոսքը,— ասաց նավապետի երիտասարդ օգնականը, իր պաշտոնակիցների խմբով դիմավորելով մեզ պողպատյա տախտակամածի վրա։
Եվ գեղեցիկ է Անդրեա-Դորեան, և զարհուրելի գեղեցիկ՝ իր անունով և արտաքին տեսքով, զարհուրելի՝ իր դժոխային ուժով և իր կոչումով։
Հեռվից Անդրեա-Դորիան՝ նմանվում է մի նազելի կարապի, որ թևերը ծալած հանգչում է ջրի երեսին անշարժ։ Նրա պողպատյա կտուցը ցցված է վեր հպարտ։ Նրա արծաթափայլ կողերի ու կրծքի վրա ջրի վետ-վետ շողերը բեկբեկվում են բյուրավոր ադամանդների պես։
Իր վեհության մեջ Անդրեա-Դորիան անդորր է, ինչպես ինքնավստահ թագուհին գահի վրա։ Իր ուժի գիտակցությամբ նա արհամարհում է ամեն ինչ, որ իր շուրջն է։ Եվ ամեն ինչ փոքր ու տգեղ է երևում նրա քով։
Ասում են Անդրեա-Դորիան երկյուղ չունի ծովերից ու օվկիանոսներից։ Մրրիկներն ու փոթորիկները նրա համար զբոսանք են։
Այժմ նա անշարժ է։ Մարմարոցի կատաղի ալիքներն են խաղում նրա հետ։ Ուժգին կերպով արշավելով նրա վրա, ետ են մղվում ջարդուփշուր եղած։ Եվ զայրանում են, որ չեն կարող մազու չափ եբեբել այդ տարօրինակ կենդանուն։
Մեկն Անդրեա-Դորիայի հսկա ծխնելույզներից գիջեր-ցերեկ ծուխ ու բոց է ժայթքում, ինչպես Վեզուվի հրաբուխը։ Բոցի կայծերը չքանում են օդի մեջ, իսկ ծուխն երկնակամարի վրա ձգում է մի աղեղնաձև ժապավեն։