Փարիզի Լուվրը, բայց ունի գործեր, որ համաշխարհային արվեստի գերագույն հրաշակերտներ են։ Այստեղ է, որ սքանչանում ես Ֆիդիասի և Պրաքսիթելի անզուգական դպրոցներով։ Միայն Ֆիդիասի դպրոցի «Հերքուլեսը» և Պրաքսիթելի «Աֆրոդիտեն» բավական է գերազանցելու համար որևէ ամբողջ թանգարան։ Հունական արձանագործության բարձրությանը տակավին չէ հասել ոչ մի արվեստ։ Նույնիսկ Միքսլ Անջելոյի գործերը նսեմանում են Բերգամոյի գործերի առջև։ Նայեցեք՝ Հերկուլեսի արձանի մի կոտրված մասը վերանորոգել է Միքել Անջելոյի, և որքան տարբերություն վերանորոգվածի և մնացյալ մասերի միջև։ Դա մի կատարյալ կարկատան է։
Օգյուստ Ռոդենը հունական արձանագրության անհասանելի բարգավաճումը վերագրում էր հունական կյանքի պարզությանը։ Պայծառ և ջերմ երկնքի տակ Արշիպելագոսի ափերում օրը մինչև երեկո լողում էին մերկանդամ կանայք և տղամարդիկ։ Արտիստը դիտում էր այդ մերկ մարմինները և անգիտակցաբար գուցե ուսումնասիրում նրանց ճկունությունը, նրանց բոլոր շարժումները։ Որևէ շարժում, որևէ թեքում հափշտակում էր նրան, և արդեն նրա երևակայության մեջ պատկերն ստեղծագործված էր։ Նույնը չէ անում այժմյան արձանագործը։ Երբ հարկավոր է արտադրել որևէ գործ, նա կանչում է մոդելը և տալիս է նրան այս կամ այն արվեստական գիրքը, ոչ բնականի, այլ իր ճաշակի համաձայն։
Ռոգենը կամեցավ հասնիլ հույների բարձրությանը արվեստական ճամփով։ Նա ուներ մի առանձին աթելիե, ուր մերկ կանայք և տղամարդիկ շարունակ անցուդարձ էին անում։ Ռոդենը գիտում էր նրանց շարժումները և, երբ մի գիրք նրան գրավում էր, անմիջապես մոդելին հրամայում էր մնալ անշարժ և ինքը սկսում էր աշխատել։ Այսուամենայնիվ Ռոդենը չկարողացավ հասնիլ հույների աստիճանին և մնաց կես ճամփին, խոստովանելով իր տկարությունը։
Արձանագործությունը, ինչպես և առհասարակ բոլոր արվեստները, ունի իր մակընթացության և տեղատվության շրջանները։ Անհնարին է արվեստական կերպով փոփոխել նրանց։ Գուցե անցնին դարձյալ երկու հազար տարիներ, և